Դեռահասները դարձել են ագրեսիվ, գեր եւ կարճահասակ
Հայաստանում 1990 թվականից հետո ծնվածներն առողջական բազմաթիվ խնդիրներ ունեն։
Դեռահասների շրջանում տարածված են հատկապես տեսողության եւ կեցվածքի հետ կապված խնդիրները։ «Ա1+»-ի հետ զրույցում «Արաբկիր» բժշկական համալիրի դեռահասների և երեխաների առողջության ինստիտուտի դեռահասային բժիշկ Մարինա Մելքումովան։
«Կա խնդիր նաև երեխաների վարքագծի հետ, երեխաներն ավելի ագրեսիվ են դարձել»,- նշեց նա։