Գերմանիայի իշխանությունները չեն մասնակցում Թուրքիայի դեմ պատժամիջոցների քննարկումներին
Գերմանիայի իշխանությունները չեն մասնակցում Թուրքիայի դեմ պատժամիջոցների քննարկումներին: Այս մասին ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք չենք մասնակցում պատժամիջոցային քննարկումներին»,- ասել է Զայբերթը՝ հավելելով, որ Բեռլինը ԵՄ մյուս անդամներից պարզ եւ համատեղ դիրքորոշում է ակնկալում Թուրքիայի քաղաքականության նկատմամբ:
«Կարեւոր է երկխոսության աղբյուրները բաց թողնել»,- ասել է նա:
Ավելի վաղ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասսելբորնը չէր բացառել ԵՄ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների հնարավորությունը: