ԵՀ-ն 1 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը (ԵՀ) մակրոֆինանսական օգնության հերթական տրանշ 1 մլրդ եվրո է փոխանցել Ուկրաինային ընթացիկ 18,1 մլրդ եվրո ծրագրի շրջանակներում։
Այս մասին ասվում է ԵՀ հայտարարության մեջ։
Դրանում ընդգծվում է, որ 18,1 միլիարդ եվրոն «ԵՄ-ի մասնաբաժինն է G7-ի վարկային ծրագրում, որի նպատակն է Ուկրաինային տրամադրել 45 միլիարդ եվրո, որը պետք է վճարվի ռուսական սառեցված ակտիվների միջոցներից»:
Այսպիսով, տարեսկզբից Եվրահանձնաժողովը Կիեւին արդեն տրամադրել է 4 միլիարդ եվրո։ Այս գումարը նախատեսված է Ուկրաինայի վարկերի սպասարկման և երկրի բյուջեն լցնելու համար։