ՔՊ-ն ու իր արբանյակը Գյումրիում հերթական ներկայացումն են բեմադրում

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավն ընթանում է ողջ թափով, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ու նրա արբանյակ ուժերը նոր ներկայացում են բեմադրում՝ ապարդյունք փորձելով բարձրացնել իրենց առանց այն էլ շրիշակի մակարդակին հասած վարկանիշը։
Այսպես կոչված «Եվրադաշինքը»՝ իր տարբեր դեմքերի բերանով անցել է իշխանությանը կոշտ քննադատելուն, հասկանալով, որ միայն այդկերպ ձայներ փախցնելու շանս կունենան։ Ավելին, մեր տեղեկություններով, «Քաղպայմանագրի» թեկնածուն ցանկանում է փախչել իր իրական ընդդիմադիրների հետ բանավեճից, փոխարենը դեբատներ կազմակերպել Սարիկ Մինասյանի և «Եվրադաշինքի» թեկնածու Լևոն Բարսեղյանի միջև։ Պսեվդո-արևմտամետների խմբակը ՔՊ թեկնածուին մեղադրում է դեբատներից իբր փախչելու մեջ, այդկերպ պայմանավորված բանավեճ է «սադրում»։ Իսկ այդ դեբատների նպատակը մեկն է՝ երկու թեկնածուին էլ պարզաջրել, վարկանիշները բարձրացնել։
Մինչդեռ, դա այլևս անհույս գործ է, որովհետև թե՛ «Եվրադաշինքի» թեկնածուն, թե՛ ՔՊ քաղաքապետի թեկնածուն իրենցից ոչինչ չեն ներկայացնում, գյումրեցիներն էլ հրաշալի գիտեն, թե ովքեր են վարկաբեկված, հեղինակազուրկ թեկնածուները։
Սարիկ Մինասյանին միայն վարչական ռեսուրսն է մնացել և ՔՊ-ի բեմադրությունները։
Նարինե Սարատիկյան