Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ու նրա ժողովրդի շահերին, գործող ռեժիմը թշնամաբար է վերաբերվում դրանց. ՀայաՔվե

Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ու նրա ժողովրդի շահերին, գործող ռեժիմը թշնամաբար է վերաբերվում դրանց և անում է ամեն ինչ` խոչընդոտելու ազգային շահերից բխող նախաձեռնությունը, իսկ կեղծ ու մոլորեցնող «Եվրաքվե» ստորագրահավաքը, որի հիմնական նպատակը բնակչությանը շեղելն է երկրում ստեղծված անվտանգային և սոցիալական աղետալի խնդիրներից, անցկացվել է իշխանությունների հավանությամբ։
•Հենց նմանատիպ քաղաքականության հետևանքով է Հայաստանը կորցրել Արցախը, թշնամուն են հանձնվել մեր ռազմավարական և կենսական նշանակության տարածքները։