Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԴանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անց
Քաղաքականություն

«Բազմաչափ աղքատությունն ավելացել է. տպավորություն է, որ կառավարությունը խուճապի մեջ է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ վիճակում է իրականում բյուջեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2024 թվականին արձանագրվել է 5,9 տոկոսանոց տնտեսական աճ: Երբ խոսում ենք մակրոտնտեսական ցուցանիշների մասին, լիարժեք, օբյեկտիվ և բազմակողմանի վերլուծության համար, այսինքն՝ տպավորություն չստեղծելու համար, որ խոսքը միակողմանի վերլուծության մասին է, ստիպված պետք է լինենք որոշակի տարանջատիչներով հարցին մոտենալ: Մակրոտնտեսական տեսանկյունից 5,9 տոկոս տնտեսական աճը՝ որպես առանձին ցուցանիշ բացարձակ աճի տեսանկյունից, Հայաստանի տնտեսության պարագայում բնավ վատ ցուցանիշ չէ: Սա պետք է ֆիքսենք: Վատ ցուցանիշ չէ՝ նաև հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 4-ից 5 տոկոսի սահմաններում: Այդ մասին վերահաստատում են միջազգային վարկանիշային կազմակերպությունները, վերազգային կառույցները և այլն: 4-ից 5 տոկոս պոտենցիալ ունեցող տնտեսության համար 5,9 տոկոսանոց աճը, այն էլ՝ հաշվի առնելով, որ այն ապահովվել է նախորդ տարիների աճերից հետո, այսինքն՝ ունենք բազային բավական բարձր էֆեկտ, վատ ցուցանիշ չէ: Բայց հիշենք, որ 2024 թ. բյուջեի հիմքում, իսկ բյուջեն համարեք օրենք, դրված է եղել 7 տոկոսանոց տնտեսական աճ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը, երբ անդրադառնում ենք նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշին:

Ընդգծում է՝ 5,9 տոկոսանոց տնտեսական աճը նշանակում է բյուջեի հիմքում դրված 7 տոկոսանոց տնտեսական աճի չկատարում: «Ի՞նչ է նշանակում 7 տոկոսանոց չիրականացված տնտեսական աճ: Բոլոր հաշվարկները ձախողվել են, այլ է խնդիրը, թե ինչպես է դա մատուցվում: Այդ ձախողումը կա՛մ այն հանգամանքների ճիշտ հաշվարկի բացակայությունն է, որոնց հիման վրա են փորձել կանխատեսել և գնահատել 7 տոկոսանոց աճը, կա՛մ այդ հանգամանքների ոչ օբյեկտիվ բովանդակության վրա շեշտադրում կատարելու արդյունքն է: Հիշեցնեմ, որ 2024 թ. կեսերից վերանայվեց 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը, այն նվազեցվեց: Հանգամանքը, որ 2024 թ. 7 տոկոսանոց տնտեսական աճի իրատեսականության հետ խնդիր կարող էինք ունենալ, կանխատեսվում էր փորձագիտական շրջանակների կողմից, այսինքն՝ եթե դա փորձագիտական շրջանակների կողմից կանխատեսելի էր, դժվար է պատկերացնել, որ տնտեսական քաղաքականություն իրականացնողների կողմից, որոնք ունեն ավելի մեծ ինֆորմացիայի տիրապետման հնարավորություն, կամ գոնե ենթադրվում է, որ ունեն, նրանց համար ավելի տեսանելի և հասկանալի պիտի լիներ այս ամենը»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է, որ բավականին հետաքրքիր է 5,9 տոկոսանոց տնտեսական աճի կառուցվածքը: «Ունենք մեր տնտեսական կառուցվածքի խեղաթյուրման կամ տնտեսական կառուցվածքի վատթարացման շարունակականություն և խորացում 2024 թ. ամփոփիչ նախնական տվյալներով: ՀՆԱ կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը՝ մոտավորապես 61,4 տոկոս, բաժին է ընկնում առևտրին ու ծառայություններին: Դա իր հերթին հատկապես վերջին տարիներին պայմանավորված է եղել արտաքին, քիչ կառավարելի, լրացուցիչ արժեք չստեղծող կամ քիչ ստեղծող գործոնների ազդեցությամբ, որոնց առումով սկզբից ի վեր գնահատել էինք, որ ցանկացած պահի կարող են չեղարկվել և չկապիտալիզացվելու պարագայում ինչպես հայտնվել են, այնպես էլ կչեզոքանան, ինչի հետ գործ ունենք հիմա շարունակականության մեջ: Փոխարենը մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններից գյուղատնտեսությունը մեկ տոկոսանոց աճ է գրանցել: Վերջին տարիներին գյուղատնտեսության աճը կա՛մ զրոյական էր, կա՛մ մեկ տոկոսի շրջանակներում: Զուգահեռ ունենք «շինարարություն», «առևտուր», «տեղեկատվություն և կապ» ուղղությունների աճ: Ակնհայտ է, որ դրական ազդեցությունների ներքո գտնվել են և 5,9 տոկոսանոց աճն առավելապես գեներացրել են այն ուղղությունները, որոնք արտաքին ազդեցությունների գոտում են գտնվում: Խնդիրն այն չէ, որ վատ է նման գործոնների ձևավորումը: Խնդիրն այն է, որ ձևավորված դրական միջավայրը չկապիտալիզացվեց կամ չկապիտալիզացվեց պատշաճ մակարդակով, որպեսզի, երբ այդ գործոններն այլևս չլինեն, ունենանք կարողություններ շարունակելու մեր կայուն և երկարաժամկետ աճը, ինչը շատ ավելի նախընտրելի է, քան դրական շոկերով ձևավորված բարձր աճերը: Տնտեսության զարգացման հիմնական նախադրյալներից մեկը երկարաժամկետ և կայուն աճն է կամ տնտեսական որոշակիությունը: 2024 թ. տնտեսական աճը, ինչպես 2022 և 2023 թվականներին, շարունակեց մնալ ոչ ներառական»,-ասում է վերլուծական կենտրոնի փորձագետը:

Նշում է՝ մարդկանց մոտ ի հայտ է գալիս պարզ հարց, եթե ունենք այսպիսի բարձր ցուցանիշներ, ինչո՞ւ մեր կենսամակարդակը չի բարելավվում. «Պատճառը հենց ոչ ներառականությունն է: Գրեթե երեք տարի նույն բովանդակության ներքո ենք գտնվում ցուցանիշների որոշակի տարբերությամբ: Խոսում ենք առևտրի և ծառայությունների մեծ մասնաբաժին ունենալու մասին: Զարգացող տնտեսություններում սա օրինաչափ երևույթ է, բայց ոչ թե ի հաշիվ նրա, որ ռազմավարական նշանակության ոլորտներն են անկում ապրում, այլ ի հաշիվ նրա, որ այդ ոլորտների աճին զուգահեռ՝ այս ուղղությունները, նաև բարձր արժեք ստեղծելու հաշվին, կարողանում են գեներացնել աճեր: Մեր պարագայում տնտեսական աճի մնացորդը, որպես ավելացված բարձր արժեք, չկա: Գործ ունենք եկող և գնացող որոշակի գործընթացների հետ»:

Գնաճը մեր իրականության մեջ ևս իրեն զգալ է տալիս: Ամիրխանյանը նշում է՝ գնաճի հետ կապված երկակի մոտեցում կա: «2024 թ. պաշտոնական վիճակագրությունը գնաճի հետ կապված բավական ցածր ցուցանիշներ է արձանագրել: Այստեղ պետք է խոսենք բազային էֆեկտի մասին: Փոքր գնաճային ցուցանիշները համեմատվում են շատ բարձր գնաճի հետ 2020 թվականից սկսած: Գներն ինչ-որ մակարդակից կտրուկ բարձրացան, դրանից հետո բարձրացումը դանդաղեց: Մի բան է կուտակային գնաճը, սպառողական գների ինդեքսը, որը միջինացված ցուցանիշ է, մեկ այլ հանգամանք է, երբ ուսումնասիրում ենք, թե այդ ցուցանիշը որ ապրանքների ինչպիսի թանկացումների արդյունքում է ձևավորվել: Ենթադրենք 10 անուն ապրանք ունենք, որոնցից 3-ից 5-ն առաջին անհրաժեշտության ապրանքներ են, և դրանք թանկացել են իքս մակարդակի, որը բարձր ցուցանիշ է, իսկ մնացած ապրանքների գները, որոնք առաջին անհրաժեշտության չեն, անկում են գրանցել: Այս երկու ցուցանիշների միջինացված արդյունքում ունենք գների y ինդեքս: Այն ինչքան էլ փոքր լինի, առաջին անհրաժեշտության ապրանքների մասով ունենք լուրջ թանկացումներ: Հետևաբար, սրանով է պայմանավորված, եթե անգամ թվում է, թե գնաճի որոշակի ցուցանիշը այնքան էլ մեծ չէ, հատկապես տարբեր երկրների ցուցանիշների հետ համեմատած, իրականում մեզ մոտ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներ կան, և սրանով է պայմանավորված, որ այս թանկացումները քաղաքացին իր առօրյայում էականորեն զգում է: Սրա հետ ուղիղ փոխկապակցվածության թեմա է մարդկանց եկամուտների՝ միջին աշխատավարձերի ավելացումը: Վիճակագրորեն ունենք միջին աշխատավարձի աճ, որը վերջին տարիներին շատ ավելի արագ է եղել, քան գնաճի ցուցանիշը: 2024 թ. տվյալներով մոտ 784 հազար մարդ գրանցված աշխատող է: Միջին աշխատավարձի հաշվարկն իրականացվում է այսքան մարդու կտրվածքով: Միջին աշխատավարձը կազմել է մոտավորապես 354 հազար դրամ: 784 հազար մարդու ցուցակում զբաղվածների ամենամեծ մասնաբաժինն ունեն մեծածախ և մանրածախ առևտրում ու կրթության ոլորտում ներգրավված անձինք, որոնց պարագայում միջին աշխատավարձերը, համապատասխանաբար, մոտ 230 և 206 հազար դրամ են: Մյուս ամենաբարձր աշխատավարձ ունեցող ոլորտներից է «տեղեկատվություն և կապ»-ը, որտեղ 1 միլիոն դրամից ավելի է միջին աշխատավարձը, և ֆինանսական-ապահովագրական գործունեությունը՝ մոտ 1 միլիոն 300 հազար դրամ: Բայց այս մարդկանց քանակը 740 հազարի մեջ շատ ավելի քիչ է՝ համապատասխանաբար մոտավորապես 46 և 25 հազար մարդ:

Այս մարդկանց աշխատավարձերը կտրուկ ավելացան արտաքին գործոններով պայմանավորված: Միջին աշխատավարձի հաշվարկում ավելի փոքր քանակ կազմող մարդկանց աշխատավարձերի կտրուկ ավելացման արդյունքում միջին աշխատավարձը ավելացավ, բայց մեր զբաղվածների ավելի մեծ մասնաբաժնի աշխատավարձերն անգամներով պակաս են բարձր միջին աշխատավարձ ստացող մարդկանց աշխատավարձից: Հետևաբար, միջինացված ցուցանիշը, ի դեմս միջին անվանական ամսական աշխատավարձի, ևս ամբողջությամբ չի նկարագրում այն, ինչ-որ կատարվում է»,-հավելում է փորձագետը:

Անդրադառնում է նաև աղքատության ցուցանիշին: «Աղքատության միջին գծի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ որոշակիորեն նվազել է, խոսքը 2022 թ. ցուցանիշին է վերաբերում, բայց եթե ուսումնասիրում ենք դրա կառուցվածքը, բազմաչափ աղքատություն կոչվածն ավելացել է:

Բազմաչափ աղքատությունը ցույց է տալիս մարդու հասանելիությունը առողջապահությանը, կրթությանը, մյուս ծառայություններին: Այս ցուցանիշը մեզ մոտ վատթարացել է, ինչը բնակչության կենսամակարդակի իրական պատկերներից մեկն է: Այս բոլոր խնդիրների համախմբի արդյունքում է նաև, որ մեզ մոտ կարծես թե ձևավորվեց և կայացավ աշխատող աղքատների կատեգորիան»:

Իշխանությունները որոշել են մի քանի ուղղությամբ գնալ թանկացումների՝ տրանսպորտ, գույքահարկ, աղբահանություն, փոքր և միջին բիզնեսի հարկային դրույքաչափերի ավելացում, արտոնյալ հարկային ռեժիմի չեղարկում, օրենսդրական նախաձեռնություն, որով վարույթ իրականացնելու պարագայում տուգանքը պետք է վճարվի, հետո նոր քննություն իրականացվի: «Ինչո՞ւ իշխանությունը, որը պոպուլյար գործողություններով և հայտարարություններով էր հայտնի, գնում է նման խիտ և ոչ պոպուլյար գործողությունների: Որովհետև իշխանությունը, կառավարությունը չկարողացավ ապահովել նախատեսված 7 տոկոսանոց տնտեսական աճը, որովհետև, ընդհանուր առմամբ, տպավորություն է, որ կառավարությունը խուճապի մեջ է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ վիճակում է իրականում բյուջեն: Տպավորություն է, որ շատ խիտ և արագ գործողություններով արվում է ամեն բան բյուջեի եկամուտները լրացնելու և հավաքագրելու համար։ Մեր տնտեսության առանձնահատկությունից ելնելով՝ փոքր և միջին բիզնեսի կայացումը մեզ համար կայուն և հեռանկարային երկարաժամկետ աճի ապահովման թիրախն է, հիմքը: Կարճաժամկետում գուցե ապահովեն բյուջեի եկամուտներ, բայց երկարաժամկետում կամ նույնիսկ անգամ միջնաժամկետում բյուջեի եկամուտների համար շատ լուրջ խնդիրներ կարող են առաջացնել: Այսօր փոքր և միջին բիզնեսի դեմ գործընթացների ենք ականատես լինում, հետևաբար այս գործողությունները կարճաժամկետում միտված են ապահովելու բյուջեի եկամուտներ, իսկ երկարաժամկետում կամ միջնաժամկետում բյուջեի համար կարող են շատ ավելի լուրջ և խորքային խնդիրներ ստեղծել՝ ելնելով այն հանգամանքից, որ շատերը պարզապես կարող են գործունեություն իրականացնել-չիրականացնելու խնդրի առաջ կանգնել։ Դրանով է պայմանավորված 2025 թ. բյուջեով հայտարարված քաղաքականությունը, որ արտաքին վարկային միջոցների ներգրավումը շարունակվելու է: Առկա խնդիրները ցույց են տալիս, որ գործող կառավարությունը, ինչպես և իր իշխանության սկզբում, այնպես էլ առ այսօր իրականացնում է ոչ թե երկարաժամկետ ռազմավարական քաղաքականություն՝ իր համապատասխան մարտավարություններով և գործողություններով, այլ շարունակում է իրականացնել ընթացիկ որոշակի գործողություններ, որոնք այդ պահին որոշակի իրավիճակային խնդիրներ են լուծում: Որքան էլ այդ գործողություններն իրավիճակային խնդիր լուծելու տեսանկյունից լինեն լավն ու արդյունավետ, եթե չկա այդ ռազմավարությունը, տնտեսական քաղաքականությունը, ապա այդ իրավիճակային գործողությունները որևէ կերպ չեն կարող լինել դրական: Բնական է, որ պետք է ունենանք խնդրահարույց հետևանքներ, ինչի ներքո գտնվում ենք 2018 թվականից ի վեր»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում