Արտակարգ դեպք «Շենգավիթ» ծննդատանը. փրկարարները 2 ժամում փրկեցին 4 քաղաքացու
Shamshyan.com-ը գրում է.
Արդեն 2 ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Մանանդյան փողոցի թիվ 9 հասցեում, «Շենգավիթ» ծննդատանը շինարարական աշխատանքների ժամանակ շինարարական սանդուղքի 6-րդ հարկի մակարդակից պոկվելու և կախվելու հետևանքով շինարարները կախվել և մնացել են ալյումինե կառուցատարրերից։ Փրկարարներն ու ծննդատան աշխատակիցներն իսկական հրաշք գործեցին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն ժամը 10։00-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ «Շենգավիթ» ծննդատան հարևանությամբ նշված ծննդատան համար կառուցվող նոր շենքում ալյումինե շինսանդուղքը (խառաչո) պոկվել է, և 4 բանվոր մնացել են ամենավերևի հարկում՝ օդից կախված, իրենից վտանգ ներկայացնող երկաթների վրա և ամեն անզգույշ շարժ՝ բանվորները կընկնեն ցած։