Ինչպե՞ս համակրանք առաջացնել
Ինչպե՞ս համակրանք առաջացնել
Ինչո՞ւ են ոմանք մեզ դուր գալիս, իսկ ոմանք ոչ: Ինչպե՞ս սովորել դուր գալ այլ մարդկանց: Փորձենք պատասխանել այդ հարցերին:
Քո մասին դիմացինի առաջին տպավորությունը կազմվում է միայն արտաքինի հիման վրա: Ենթադրենք դու իրականում շատ շփվող մարդ ես, և ահա ինչ-որ մեկի ծննդյան տոնակատարության ժամանակ քեզ ծանոթացրել են աղջկա հետ (եթե դու աղջիկ ես, ապա տղայի), ով քեզ առաջին իսկ հայացքից այնքան շատ է դուր եկել, որ կարմրել ես և ամաչել նրա հետ շփվելիս: Ի՞նչ ես կարծում ինչպիսի՞ եզրակացություն կանի նա ձեր այդ հանդիպումից հետո: Ավելի հավանական է, որ նա կկարծի, թե դու շատ ամաչկոտ մարդ ես և չես սիրում ու չես կարողանում շփվել նոր մարդկանց հետ: Պետք չէ դրա համար մեղադրել դիմացիցն, նա պայծառատես չէ, որ միանգամից և անսխալ հասկանա, թե իրականում ինչով է պայմանավորված եղել քո այդ պահվածքը: