Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՏարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին
Հասարակություն

Էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան դեռևս չի սպառվել. Պաշտոնական հայտարարություն

5 մարտի, 2025թ․ Երևան․ Անդրադառնալով վերջին օրերին հրատապություն ստացած և թեժ քննարկումներ առաջացնող թեմային, այն է՝ 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով էլեկտրամոբիլների ներմուծման քվոտայի սպառմանը, «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան» (ԱՊՆԱ) հայտնում է, որ ՀՀ Կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշմամբ սահմանված ամբողջական քվոտան սպառված չէ, և 2025 թ․ մարտի 2-ի դրությամբ հասանելի է մնում 2534 միավոր։

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ քաղաքացիներին հավանաբար թյուրիմացության մեջ է գցել լայն տարածում ստացած այն ձևակերպումը, որ քվոտան բաշխված է «ֆիզիկական» և «իրավաբանական» անձանց միջև, մինչդեռ ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշմամբ տարանջատվում են «պաշտոնական ներկայացուցիչներն» ու մնացած բոլոր տնտեսվարողները, այդ թվում՝ անհատ քաղաքացիները։

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվել էր, որ 2025թ. համար նախատեսված ընդհանուր քվոտայի 3000 մասնաբաժինը, կտրամադրվի բացառապես այն ընկերություններին, որոնք ներմուծումն իրականացնում են անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական կամ դիստրիբյուտորական պայմանագրերի շրջանակում։

Հետևելով Կառավարության որոշումով սահմանված ընթացակարգին՝ պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող ընկերությունները վերը հիշատակված մասնաբաժնից օգտվելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացրել են հետևյալ ապացույցները․

• Ավտոարտադրողի հետ կնքված պաշտոնական դիլերական կամ դիստրիբյուտորական պայմանագիր,

• Գործարանային երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման պայմանագիր,

• Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական կենտրոնների առկայություն։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, մանրամասն ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը և ստուգելով տեխնիկական սպասարկման կենտրոնների համապատասխանությունը, 0% ներմուծման մաքսատուրքի կիրառման իրավունք է շնորհել ԱՊՆԱ անդամ կամ գործընկեր հանդիսացող հետևյալ ընկերություններին․

• «Ավանգարդ» ՍՊԸ – Volvo

• «Անդրոն» ՓԲԸ – Neta • «Ավտո Գելրի» ՓԲԸ – IM Motors, SAIC Maxus

• «Ավտոհաուս» ՍՊԸ – Porsche • «Ի-Ավտո» ՍՊԸ – Hongqi, Bestune

• «Ի-Վի Մոթորս Գրուպ» ՍՊԸ – JAC

• «Ինտերքարս» ՍՊԸ – Aiqar, Dongfeng

• «Եվրոմոթորս» ՓԲԸ – BMW, Mini • «Կապիտալ Մոթորս» ՍՊԸ – Kia

• «ՎԳ Մոթորս» ՍՊԸ – Chery • «Մուրան ՍՊԸ» – Nissan, Geely, Zeekr

• «Սլավմոթորս» ՍՊԸ – Audi

• «Ֆորա Պրեմիում» ՍՊԸ – Jaguar, Land Rover

• «Էյ-Բի-Սի Ավտո» ՍՊԸ - Arcfox

• «Սի-Ար Ավտո» ՍՊԸ - Changan

Ընդ որում, Կառավարության որոշումը ենթադրում է, որ ցանկը կարող է համալրվել սահմանված պահանջներին համապատասխանող այլ ընկերություններով։

Հարկ ենք համարում ընդգծել, որ մամուլում և սոցցանցերում տարածվող այն պնդումները, թե վերը հիշատակված ընկերությունները ինչ-ինչ եղանակներով օգտվել են նաև քվոտայի մյուս մասնաբաժնից, իրականությանը համապատասխանել չեն կարող՝ հաշվի առնելով վերահսկողության այն մեխանիզմները, որոնք սահմանված են ՀՀ Կառավարության կողմից։

«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան» հետևողական է ինստիտուցիոնալ լուծումների ներդրման, բաց ու թափանցիկ հաղորդակցությանը ինչպես տնտեսվարողների միջև, այնպես էլ պետության և հասարակության մակարդակում։ Հիմնվելով նշված սկզբունքների վրա, ինչպես նաև առաջնորդվելով սպառողներին բարձր մակարդակի ծառայություններ մատուցելու ցանկությամբ՝ վերոնշյալ ընկերությունները մշտապես կատարում են խոշոր ներդրումներ, որպեսզի ստանան արտադրողների պաշտոնական հավատարմագրում, ինչպես նաև արդիականացնեն տեխնիկական սպասարկման կենտրոնները։

Պաշտոնական ներկայացուցիչներից գնումները ապահովում են բազմաթիվ առավելություններ, այդ թվում՝

• երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում (բոլոր նշված ընկերությունները իրենց հաճախորդներին տրամադրում են գործարանային երաշխիք, ծրագրային թարմացումներ, ընթացիկ տեխնիկական սպասարկում, ինչպես նաև արտադրողի հետ անմիջական կապ՝ ցանկացած խնդրի լուծման համար),

• վերադարձի և վերանորոգման երաշխիք (ներկայացուցիչները արտադրական թերությունների դեպքում անմիջապես հետ են կանչում մեքենաները՝ սպասարկման և անհրաժեշտ շտկումների համար)։