Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի. Նարեկ ԿարապետյանԻմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն․ Սամվել Կարապետյանը՝ Նազենի Հովհաննիսյանին Փաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր. Հրաչյա Ռոստոմյան Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը. Աշոտ ՖարսյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իվետա Տոնոյանի ասուլիսն` ուղիղՍևանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավը. լուսանկարներ Փոփոխության շրջագայությունը շարունակվում է ՈՒժեղ Սևանում. Նարեկ ԿարապետյանԹեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Էդմոն Մարուքյան Ուժեղ սևանցին ընտրում է «Ուժեղ Հայաստան»-ը. տեսանյութՔարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՓոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանըՈւղիղ եթեր․ Սևան Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը «ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանումԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա ՇուշանյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտՕքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարք Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց» Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանՔարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար «Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը ՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը (տեսանյութ) ԱՄՆ-ը և Իսրայելը դավաճանել են դիվանագիտությանը. Բելառուսում Իրանի դեսպան Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Իրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ ՓաշինյանIDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցMacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգԹուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդըՃակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին
Քաղաքականություն

Կառավարությունը հակասում է ինքն իրեն. թվային դրոշմապիտակների ոդիսականը

2025 թվականի փետրվարի 6-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց թվային դրոշմավորման անցնելու նոր նախագիծը: Այն ենթադրում է դատա մատրիքս հատուկ թվային ծածկագրի կիրառություն և տվյալների ներկայացում ազգային օպերատորի՝ E-Mark համակարգի միջոցով: Այս մեխանիզմը նպատակ ունի էականորեն բարձրացնել ստվերի դեմ պայքարի արդյունավետությունը, ապահովել ապրանքների հետագծելիությունը շուկա մուտքից մինչև վերջնական վաճառք և շրջանառությունից դուրսբերում։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով․ «ըստ էության հին համակարգը եղել է ոչ հետագծելի․․․» «նոր համակարգը պետությանը հնարավորություն է տալիս հատի ճշտությամբ վերահսկել ապրանքների շարժը, և հետևաբար նաև ստվերի հանդեպ վերահսկողություն ունենալ, ինչպես նաև թույլ տալ այս համակարգը ինտեգրել այլ պետական մարմինների համակարգերի հետ և ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլը վերահսկել․․․»։

Հաշվի առնելով ՊԵԿ նախագահի ներկայացրած տեղեկատվությունը՝ ակնհայտ է, որ պետությունն ուղղում է իր քաղաքականությունը դեպի թվայնացում։ Ավելին, արդեն իսկ կասկածի տակ է դրվում տարիներ շարունակ գործող՝ ֆիզիկական դրոշմապիտակների կիրառմամբ դրոշմավորման և հետագծելիության ապահովման արդյունավետությունը։ Հատկանշական է, որ վերջին 10 տարիների ընթացքում հին թղթային դրոշմապիտակներով դրոշմավորման վրա ծախսվել է շուրջ 60 միլիարդ դրամ։

Չնայած այս թվային լուծման անցմանը, պետական գնումների համակարգում 2025 թվականի փետրվարին նախատեսված է ՊԵԿ-ի կարիքների համար 1.6 միլիարդ դրամի դրոշմապիտակների տպագրության գնման հրավեր, որի կիրառությունը ըստ ՊԵԿ-ի արդյունավետ չէ և չի ապահովում հետագծելիություն։ Այս հանգամանքը առաջացնում է կարևոր հարցեր. եթե կառավարությունը որդեգրել է թվայնացման քաղաքականություն, ապա արդյոք նման մեծածավալ ֆինանսավորումը չի հակասում այդ մոտեցմանը։
Հնարավոր է նաև, որ որոշ շահագրգիռ գործարարներ՝ շարունակելով «հին ավանդույթները», կարողանում են ազդեցություն ունենալ պետական որոշումների վրա՝ նպաստելով իրենց շահավետ պետական գնումների առաջմղմանը։

Այսպիսով, Կառավարությունը կանգնած է ռազմավարական ընտրության առջև. այն պետք է որոշի՝ հետևողականորեն պայքարել մաքսանենգության, ստվերային շրջանառության և հարկերը թաքցնելու դեպքերը բացահայելու դեմ, թե՞ պահել որոշ բիզնես շրջանակների տնտեսական շահերը։