Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
Քաղաքականություն

«Ինտելեկտուալ և բարոյական ցածր մակարդակը խոսում է այն մասին, որ իրենք չունեն որևէ զսպանակ, որևէ կարմիր գիծ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դա ոչ թե ուղղակի կեղծ է ու անմարդկային, դա հանցագործություն է միջազգային իրավունքի դեմ»: «Փաստի» հետ զրույցում նման գնահատական է տալիս «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Բաքվում տեղի ունեցող «դատավարություններին»: «Այս դատավարությունն ուղղված է մի քանի գլխավոր նպատակների: Առաջինը, կարծում եմ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, արցախահայության՝ անցած դարից սկսված ամբողջ պայքարը որպես տեռորիստական, հակապետական և դատապարտելի գործողություններ ներկայացնելն է: Ժողովրդի՝ իրենց ավանդական նորմերով, արժեքներով սեփական հողի վրա ապրելու համար պայքարն ուզում են նույնացնել տեռորիստական գործունեության հետ: Երկրորդը՝ դա ոչ միայն վերաբերում է արցախահայությանը և ԼՂՀ-ին, դա վերաբերում է նաև աշխարհի տարբեր անկյուններում պայքարող ժողովուրդներին: Գաղտնիք չէ, որ չճանաչված պետություններ կան, որոնցից մի քանիսը պայքարում են արդարության համար: Մարդու անքակտելի իրավունքներից մեկն է ինքնորոշման իրավունքը, դրա համար եմ տեղի ունեցողն անվանում հանցագործություն միջազգային իրավունքի դեմ»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ մարդկանց այսօր Ադրբեջանում «դատում» են որպես հակապետական և միջազգային հանցագործներ: «Երրորդ թիրախը Հայաստանն է: Այնտեղ խոսքն այն մասին է, որ Հայաստանն անօրինական ձևով ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ և այս բոլոր տարիներին օկուպացրել է այդ տարածքները, ներառյալ՝ Արցախը: Այս համատեքստում պետք է հասկանանք, թե ինչ է արել և անում Հայաստանի օրվա իշխանությունը: Օրվա իշխանությունը հրապարակայնորեն արել է այնպիսի կեղտոտ և զազրելի քայլ, որին հավասարը չկա: Հիմա նրանք ինչ էլ անեն, դա չի փրկելու: Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ինչպես ամենացածր մակարդակի «доносчик», արտահայտվել է Ռուբեն Վարդանյանի մասին: Նրա մասին իր ճանաչողությունը չէր պահանջում այդ ստոր հայտարարությունը: Դա ենք լսել հրապարակայնորեն խաբեությամբ կառավարության ղեկը ձեռքը վերցրած այդ անձնավորության կողմից: Այստեղ նշենք, որ վերջին օրերին ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը, կարծես թե, մի երկու տեղ արտահայտվել է այս խնդրի մասին, բայց եթե համեմատենք մնացած իրենց հայտարարությունների հետ, նաև այսպես ասած, պիղծ խաղաղության պայմանագիր ստորագրելու ընթացքի հաջողությունների առումով, կարելի է, չէ՞, ենթադրել, թե ինչ են անում ոչ հրապարակայնորեն: Պնդում եմ՝ իրենց այն խոսքը, որ գերիների վերադարձման ուղղությամբ քայլեր են անում ոչ հրապարակայնորեն, ամբողջովին վնասում է ոչ միայն Արցախի ռազմական ու քաղաքական ներկայացուցիչներին, այլ բոլոր 21 գերիներին: Կասկած չունեմ: Սա սուբյեկտիվ կարծիք չէ:

Տեսեք, թե ինչպես են այստեղ վերաբերվում Արցախյան շարժման կարկառուն դեմքերին, մասնավորաբար՝ ցեղասպանությունից մազապուրծ փրկված արցախահայությանը: Դա ապացուցված է և օբյեկտիվ: Ադրբեջանի գործողությունները և Հայաստանի Հանրապետության օրվա իշխանության մոտեցումները, հայտարարությունները և գործողություններն ամբողջովին ներդաշնակ են: Այստեղ ներդաշնակությունը չի սկսվել այս օրերին, ոչ էլ սկսվել է 2020 թվականին: Այս թիմը եկել է հստակ ծրագրով, որի երկու մասը բոլորիս պետք է հայտնի լինի: Առաջինը՝ Արցախը, եթե կարելի է՝ միանգամից, բայց դա չի ստացվել, ապա մաս-մաս հանձնել, բռնակցել Ադրբեջանին՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը, նորմերը, օրենսդրությունը, անգամ մարդասիրական նորմերը: Երկրորդ խնդիրն իրականացվում է մեր աչքի առաջ, ներկա գործընթացն է՝ Հայաստանը դարձնել Թուրքիայի կամ Ադրբեջանի կցորդ: Այս առումով չպետք է կասկածենք, որ այս իշխանությունն իր բոլոր գործողություններով սպասարկում է թուրքադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը հայերի հանդեպ»,-հավելում է ՀԿ տնօրենը:

Ներհայաստանյան կյանքում ականատես ենք լինում դատական գործընթացների, երբ փորձ է արվում լռեցնել իշխանություններին ուղղված քննադատությունը, կառավարման բացթողումների վերհանումը: Խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը, որն այս իշխանությունն իր գլխավոր խաղաքարտն էր համարում, կարծես թե, այլևս գերակա արժեք չեն Հայաստանում: «Պետք է նկատի ունենանք իրենց ցածրագույն ինտելեկտուալ և բարոյական մակարդակը: Սա ասում եմ ցավով, որովհետև տվյալ դեպքում խոսում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության մասին: Կցանկանայի, որ դա լիներ խիստ հակառակը: Ինտելեկտուալ և բարոյական այդ մակարդակը խոսում է այն մասին, որ իրենք չունեն որևէ զսպանակ, այն, որ կարմիր գիծ են կոչում: Ինչո՞ւ, որովհետև ճիշտ ժամանակն է հիմա դատապարտել եվրոպական բոլոր այն գործիչներին, որոնք անամոթ ձևով, ամոթի զգացումը կորցրած, դեռ խոսում են Հայաստանում ժողովրդավարության զարգացման մասին: Այնպես չէ, որ համաշխարհային մակարդակով զարգանում է բարոյականությունը և այլն, խիստ հակառակը: Բայց Հայաստանի օրվա իշխանությունն իրենից ուղղակի ավանգարդ է ներկայացնում այս առումով և հայտնվել է առաջին գծում: Այդ առաջին գիծն իրական ժողովրդավարության դեմ անթաքույց պայքար է, այսինքն՝ Հայաստանի օրվա իշխանությունը խոսքի ազատության, կարծիքի արտահայտման, տեղեկատվություն ստանալու իրավունքը ոչ թե ոտնահարում է, այլ հակադրվում է դրան: Սրանք տարբեր աստիճաններ են:

Եվրոպայի ղեկավարությունն, անշուշտ, Եվրոպայի ժողովուրդների ներկայացուցիչը չէ: Իրենք բերված են ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների կողմից: Այս առումով ինչ էլ տեղի ունենա Հայաստանում՝ իրավունքների ոտնահարում, հակադրում, արժանանալու է գովասանքի: Մասնավորապես, ԵՄ-ի կառավարման համակարգում այսօր նպատակը մեկն է՝ նախ և առաջ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերել, իսկ Հայաստանը դարձնել տարածք: Հայաստանի օրվա իշխանությունները փորձում են ազգպետություն գաղափարախոսությունից «ազգը» հանել, նրանք Հայաստանը դարձնում են Թուրքիայի վիլայեթ: Եթե հանում ես պետականության կորիզը, այն է՝ ազգայինը, նա դառնում է Թուրքիայի վիլայեթ, Ռուսաստանի գուբերնիա, Ամերիկայի նահանգ: Սա է հիմնական խնդիրը, որն ամեն անգամ ավելի նողկալի փաթեթավորմամբ ներկայացվում է ամենաանգրագետ, ամենատանջված խավին, որոնց համար պատրաստվում է այդ խայտառակ ապագան, որը կա»,-ասում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է, որ հիմա էլ ասում են՝ Ադրբեջանն իր հայտարարություններով խանգարում է Հայաստանին: «Այդ ինչ աստիճանի նողկալիության է հասել ամենը: Երիտասարդ են, մեղքս գալիս են, դեռ երկար պիտի ապրեն: Կարելի՞ է սրտխառնոց առաջացնող այդպիսի հայտարարություններով հանդես գալ: Մոռացեք՝ դա Ադրբեջանի պահանջը չէ, դա այս թիմի գաղափարախոսությունն է: Ադրբեջանը դրանից օգտվում է: Այս իշխանությունները նախապես, իրենց իշխանության գալուց առաջ ունեին ամենաստոր, հանցավոր պայմանավորվածությունը գլոբալիստական կենտրոնների հետ, որտեղ Թուրքիան ունի իր ուրույն տեղը: Այդ պայմանավորվածությունների հիման վրա են եկել:

Երբ այսօր այս թիմը խոսում է իր գաղափարախոսության մասին, օրինակ՝ Արցախը պետք է ճանաչեինք Ադրբեջանի մաս մինչև պատերազմը, այսինքն՝ հազարավոր զոհերը կարող էին չլինել, ի՞նչ է դա նշանակում, որ ամեն ինչ նախապես որոշված է եղել: Խնդիրը մեզանից պահանջում է խիզախություն առերեսվելու իրողության հետ»:

Նշում է՝ իրեն հաճախ են մոտենում մարդիկ, զրույցի բռնվում: Նկատել է, որ իրենց կենցաղային, առօրյա հոգսերով ապրող մարդկանց համար ոչ միայն անհասկանալի է տեղի ունեցողը, այլև նրանք չեն ուզում ընդունել, որ երկրում իշխանությունը կարող է գործել ժողովրդի դեմ: «Համարում են, որ միայն աննորմալ մարդը կարող է այդպես մտածել: Այս գործողությունները հակամարդկային են, մարդուն ընկալելի չեն, ոչ միայն հակահայկական են, այլ նորմալ մարդու համար դժվար ընկալելի: Հատկապես հին Սփյուռքի ներկայացուցիչների համար այս իրավիճակը հասկանալի չէ: 1915 թ. Ցեղասպանության ժամանակ Հայաստանը չուներ պետականություն: Այս ցեղասպանությունն իրականացվում է աստիճանաբար, խոսքը ոչ միայն Արցախի հարցի մասին է, որը փակված են որակում, այլև ուզում են փակել Հայկական հարցը: Այսօրվա իրողությունները պետք է ընկալենք սառնասիրտ, սթափ: Բարձր ինտելեկտ պահանջող մոբիլիզացիա պետք է լինի ազգի մեջ: Հակառակ պարագայում կդառնանք տարածք: Գալու է պահ, երբ խոշոր պետություններն իրար հետ խոսելու են: Այդ դեպքերում նրանք իրենց հարցերը լուծում են ի հաշիվ ամենաթույլ օղակի: Այսօր նպատակային թուլացվող օղակը Հայաստանն է»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում