Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Միլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԴանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով
Քաղաքականություն

Տնտեսական «փուչիկի» գոլորշին ու «դասական» մանիպուլյացիաները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության վիճակը շարունակում է մնալ բարդ, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները պարբերաբար փորձում են հանրությանը մատուցել, թե լուրջ դրական տեղաշարժեր ու փոփոխություններ են նկատելի։ Իհարկե, չի կարելի լիովին հերքել, որ փոքր-ինչ դրական փոփոխություններ առկա են, բայց նախ՝ դրանք բոլորովին բավարար չեն ու հիմք չեն տալիս երկարաժամկետ կտրվածքով լավատեսության համար, երկրորդ՝ իշխանություններն այնպիսի ապակողմնորոշող փիառ են փորձում անել, որ թվում է՝ առնվազն Հայաստանն, օրինակ՝ Շվեյցարիա է դարձել։

Եկեք վերցնենք թեկուզ տնտեսական աճի պատկերը։ Եթե հետևում ենք վիճակագրությանը, ապա արդեն երեք տարի անընդմեջ Հայաստանը համեմատաբար բարձր տնտեսական աճ է արձանագրում, սակայն հասարակ քաղաքացին այդպես էլ իր մաշկի վրա չի զգում այդ աճի հետևանքները։ Այլ կերպ ասած՝ այդ տնտեսական աճն իրական էֆեկտ չի ունենում բնակչության բարեկեցության վրա, պարզապես մի քանի խոշոր բիզնեսների շահույթը մեծապես աճել է։ Այնինչ, դեռ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, թե տնտեսական աճը կհասցնեն քաղաքացիներին: Հասցրե՞լ են, իհարկե՝ ոչ, միայն քպականներին, իրենց հարազատներին ու իրենց մերձակա փոքրաթիվ գործարարներին: Եվ վերջ...

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները միշտ հակված են գեղեցիկ թվերով կերակրել հանրությանը, քան մատնանշել բովանդակային փոփոխությունները։ Հասարակությանը թվերով ու մանիպուլ յատիվ «փաստերով» կերակրելու հարցում Փաշինյանը միշտ էլ առաջատար է եղել։ Բայց կարծես թե նրա՝ առաջատարի տիտղոսը «իրենով անելու» հայտ է ներկայացրել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը վերջին շրջանում սկսել է պարծենալ ինչ-որ թվերով՝ ցույց տալով, թե դրանք աննախադեպ են։ Օրինակ՝ պետական պարտքի հետ կապված պարզունակ մանիպուլ յացիայից հետո նա սկսել է շեշտը դնել տնտեսական աճի վրա՝ ներկայացնելով, որ 2024 թվականին 5,9 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել և 10 տրիլիոն դրամի շեմն անցել ենք, իսկ ահա 20132017 թվականների ընթացքում ՀՀ տնտեսությունը չէր աճում։ Նախ սկսենք նրանից, որ 2013-2017 թվականներին բոլորովին այլ վիճակ էր, քան հիմա է։ Երկրորդ՝ իրականում ՀՆԱ աճ եղել է, թեկուզ, այո, փոքր: Ու բացարձակ անհասկանալի է տնտեսության պատասխանատուի կողմից նման միանշանակ գնահատականները: Վերջապես այս կարգի համեմատությունն անտեղի է։ Ի վերջո, գործող իշխանությունների պաշտոնավարման շրջանում ևս խոշոր տնտեսական անկում ենք ունեցել, որն, ի դեպ, պարզ երևում է նույն նախարարի ներկայացրած գծապատկերից: Տեսեք, 2020 թվականի տնտեսական տարին փակվեց 7,5 տոկոս տնտեսական անկմամբ, իսկ 2022 թվականից տնտեսական աճի արագացումը գլխավորապես պայմանավորված էր արտաքին գործոններով, որոնք ընդամենը ժամանակավոր բնույթ են կրում, քանի որ տնտեսական աճն այդպես էլ չի կապիտալիզացվում։

Վերջին երեք տարվա ընթացքում, եթե չլինեին Հայաստանից վերաարտահանման տեմպերը, թերևս շատ մռայլ պատկեր կունենայինք։ Չնայած մեր տնտեսության համար արտաքին գործոնները աստիճանաբար փոխվում են՝ բացասաբար ազդելով տնտեսական դինամիկայի վրա։ Այսինքն՝ վերաարտահանման ուռճացող փուչիկը որոշակի պահի ուղղակի պայթելու է։ Ու մենք արդեն տեսնում ենք դրա միտումները։ Առաջին հերթին տնտեսական աճի նվազման միտումը մեծապես ակնհայտ է։ 2022 թվականին ունեցանք 12,6 % տնտեսական աճ, 2023 թվականին՝ 8,3 %, իսկ 2024 թվականին աճի տեմպը հասել է ընդամենը 5,9 %-ի, և սա այն դեպքում, երբ կառավարությունն ակնկալում էր, որ գոնե հնարավոր կլինի տնտեսական տարին փակել 7 % աճով։ Բայց սա էլ դեռ մի կողմ, գոնե աճ եղել է, չնայած տնտեսական աճը տարեկան կտրվածքով ակնկալվածից ցածր է եղել: Բայց ահա անցնող տարվա վերջին եռամսյակում բավական մտահոգիչ իրավիճակ ենք ունեցել։ Իսկ նոյեմբերին ունեցանք ամենացածր տնտեսական աճի ցուցանիշը՝ 1,2 %։ Տնտեսագետները կարծում են, որ այսպիսով ՀՀ տնտեսությունը վերադառնում է իր «նորմալ վիճակին»։ Նույնիսկ իշխանություններն են հասկանում, որ տնտեսական աճի նվազումն այլևս իրականություն է, դրա համար էլ այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը նախորդ տարվա 7 տոկոսից իջեցրին 5,6 տոկոս։

Բայց նույնիսկ 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը այս տարվա համար կլինի պատկառելի թիվ, քանի որ եթե աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված վերարտահանման խողովակները փակվեն, տնտեսությունը շատ ծանր վիճակում կարող է հայտնվել՝ արձանագրելով նաև բացասական ցուցանիշներ, որովհետև տնտեսության որոշ ուղղություններ արդեն համակերպվել են վերարտահանման հետ։ Մյուս կողմից էլ՝ քանի որ նախորդ երեք տարվա աճը չի ուղղորդվել տնտեսության ճյուղերում իրական արդյունք ստեղծելու ուղղությամբ, ապա նույնիսկ տնտեսական աճի տեմպերի իներցիա չենք կարող ունենալ։

Ու մինչ տնտեսական մռայլ պատկերն ակնհայտ է դառնում, պետական պարտքն աճում է աստղաբաշխական թվերով։ Օրինակ՝ միայն անցյալ տարի այն աճել է մոտ 1 մլրդ դոլարով։ Հարց է ծագում՝ եթե տնտեսության մեջ 5,9 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, ապա ինչո՞ւ ենք այդքան մեծ ծավալի պարտք ներգրավել։ Ըստ էության, նոր պարտքերը միտված են բյուջեի ճեղքերը լցնելու և սոցիալական ծրագրերն իրականացնելու նպատակին։ Իսկ այս պարագայում թոշակների բարձրացման մասին խոսք լինել չէր կարող՝ թեկուզ չնչին չափով։

Բայց նույնիսկ նման պայմաններում էկոնոմիկայի նախարարը հպարտանում է, որ 2024 թվականին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ։ Նշվում է, որ այս ցուցանիշը 2018 թվականին կազմում էր 172700 դրամ։ Պետք է նկատի ունենալ, որ իրականում բազմաթիվ աշխատողների աշխատավարձն այդպես էլ չի բարձրացել։ Նրանցից շատերն ինչ «խղճուկ» աշխատավարձ ստանում էին 2018 թվականին, նույն կարգի աշխատավարձ ստանում են նաև այսօր։ Օրինակ՝ այն վերաբերում է ուսուցիչների գերակշռող մեծամասնությանը։ Ընդամենը մի քանի տասնյակ ուսուցիչներ են, որ ատեստավորումն անցել են, ու նրանց աշխատավարձը բարձրացել է։ Եթե որոշ ոլորտներում էլ աշխատավարձերի բարձրացում կա, ապա դրա էֆեկտը զրոյական է, եթե հաշվի ենք առնում ինֆլյացիան ու թանկացումների մակարդակը։ Մանավանդ վերջին շրջանում հարկային բեռի ծանրացումից հետո ապրանքներն ու ծառայությունները կրկնակի ավելի արագ են թանկանում, քան աճում են մարդկանց եկամուտները։

Այդ դեպքում ինչպե՞ս են իշխանությունները միջին աշխատավարձի կտրուկ բարձրացման մասին թվեր ստացել։ Շատ պարզ։ Կտրուկ բարձրացել են պետական բարձր պաշոնյաների ու տարբեր պետական օղակներում ծվարած քպականների աշխատավարձերը։ Ու դա քիչ չէ, նրանք մի հատ էլ բարձր պարգևավճարներ են ստանում։ Այսինքն, իշխանավորների կյանքի որակը կտրուկ բարձրացել է, ու նրանք փորձում են իրենց արշինով չափել՝ ցույց տալով, թե նույնը տեղի է ունենում նաև ժողովրդի հետ։ Իսկ քաղաքացիները ինչպես 2018 թվականին, այնպես էլ հիմա հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Նրանց կյանքում ոչինչ չի փոխվել։ Չէ, ներողություն, փոխվել է, ավելի են աղքատացել՝ գումարած բազմաթիվ կորուստներն ու անվտանգային մեծ խնդիրները, որ բերել են այս իշխանությունները...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում