Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան
uncategorized

Ոստիկանությունը ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար 42 միլիոն դրամ կվճարի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոստիկանությունը պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ընկերության հետ, որով ընկերությունը պարտավոր է Ոստիկանությանը պատկանող 225 միավոր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների տեխզննման, տեխնիկական սպասարկման ու վերանորոգման ծառայություն իրականացնել: Ընդ որում՝ պայմանագրի պարտադիր պայման է համարվում փոփոխվող պահեստամասերի՝ նոր, չօգտագործված ու «Տոյոտա» ֆիրմայի արտադրության լինելու հանգամանքը:

Այն, որ պահեստամասերը պետք է լինեն հենց այս ընկերության, պարզից էլ պարզ է, բայց, գուցե, պահեստամասերից որոշը օգտագործվածով փոխարինելը պետական բյուջեի վրա ավելի քիչ արժենար: Վարորդների մեծ մասը հենց այդպես է վարվում, և դժգոհություններ շատ չկան: Իհարկե բնական է, որ բոլորը կձգտեին նորի ձեռքբերմանը, եթե իրենց ծախսերը նույնպես պետությունը հոգար:

Ինչևէ, ըստ պայմանագրի՝ ընկերությունը կսպասարկի և կամ կվերանորոգի Ոստիկանությանը պատկանող 225 ավտոմեքենա, որոնց մեծ մասը՝ 211–ը, «Տոյոտա Կարոլլա» մակնիշի են, 4–ը՝ «Տոյոտա Պրադո», 8–ը՝ «Տոյոտա Յարիս» և 2–ը՝ «Տոյոտա Հայս»: Ըստ պայմանագրի՝ ծառայության մատուցման ժամկետ է նշված մինչև դեկտեմբերի 15–ը:

Դիտելով պայմանագրի՝ Ոստիկանության ավտոմեքենաների համար անհրաժեշտ սպասարկման և վերանորոգման ծառայությունների աղյուսակը, կարելի է մտածել, թե այդ մեքենաների բոլոր մասերն են փոխում. մատուցվելիք ծառայությունների աղյուսակը մոտ տասը էջ տարածք է զբաղեցրել: Իսկ առաջարկվող գները տատանվում են մի քանի հազարից մինչև մի քանի միլիոն դրամ:

Ամենից թանկ ծառայությունը փոխանցման տուփի արժեքն է: «Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի փոխանցման տուփի նորով փոխարինումը կարժենա 2 միլիոն 200 հազար դրամ, իսկ «Տոյոտա Քեմրիինը»՝ 4 միլիոն դրամ: Համեմատաբար մատչելի է շարժիչի վերանորոգումը՝ 300–450 հազար դրամի սահմաններում: Ըստ աղյուսակի՝ ամենից էժանը սառեցման հեղուկն է, որը կազմել է ընդամենը 4 հազար դրամ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում