Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան
uncategorized

Ի ՞նչ «զոհաբերություններ» է արել այս անգամ Հայկ Մարությանը. Երևանում կայացավ «Սուպեր մամա 2»-ի պրեմիերան

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Սուպեր մամա 2» կինոկատակերգության փակ ցուցադրումը, որից առաջ ստեղծագործական խմբի անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին: Ֆիլմի ռեժիսորներն են Արման Մարությանը և Վահագն Խաչատրանը, պրոդյուսերները ՝ Սերգեյ Հարությունյանն ուՀայկ Մարությանը:
Սցենարի հեղինակներն են Ռոբերտ Մարտիրոսյանն ու Արման Մարությանը:Դերերում՝ Հայկ Մարության, Անի Խաչիկյան, Գարիկ Պապոյան, Լիլի Էլբակյան, Արսինե Նավասարդյան, Արման Նավասարդյան, Հրաչ Մուրադյան, Լևոն Հարությունյան, Անդրանիկ Հարությունյան, Ռաֆայել Երանոոսյան,Ելենա Եսայան, Ռուզան Վիթ Մեսրոպյան, Նարինե Ոսկանյան,Սեպուհ Ապիկյան, Էվա Խաչատրյան, Իշխան Ղարիբյան և այլ դերասաններ: «Սուպեր մամա 2»-ում ևս գլխավոր հերոսը՝ Կարենը, դառնում է Կարինե, սակայն այս անգամ նպատակը բարի է՝ փրկել կնոջը բանտից:
Հայկ Մարությանը պատմեց, որ ֆիլմի հետ կապված աշխատանքները տևել են երկու տարի: Հայկի խոսքով՝ «Սուպեր մամա 1»-ը ռոմանտիկ կինոկատակերգություն էր, սա՝ արկածային կինոկատակերգություն: « «Սուպեր մամա 1» ֆիլմն ամբողջական էր, սակայն մարդկանց հետաքրքրում էր, թե ինչ է լինում այդ ընտանիքի հետ, ինչպես է շարունակվում նրանց կյանքը:․ Ոչ թե պատմության կիսատ լինելը, այլ պատմության հաջողությունը բերեց դրան»,-նշեց դերասանը։ Հիշեցնենք՝ Հայկոն հայտնել էր, որ «Սուպեր մամա 1»-ի համար վաճառել է բնակարանը: Past.am-ը փորձեց ճշտել՝ ի՞նչ «զոհաբերություններ» են եղել այս անգամ: Պրոդյուսերն ասաց, որ այս անգամ վաճառել է ավտոմեքենան, ներդրել է անձնական գումարները, իսկ պակասորդ գումարը լրացրել է վարկով:
Մեր հարցին՝ որքա՞ն է բյուջեն, Հայկը պատասխանեց. «Այս ֆիլմը մոտ 2 անգամ ավելի թանկ է, քան «Սուպեր մամա 1»-ը։ Երբ ֆիլմը դառնում է արկածային, այնտեղ շատանում են շարժումները, նկարահանումները բարդանում են, դեկորացիաները շատանում են, բյուջեն արագ սկսում է աճել: Բյուջեի հաշվարկային թիվը կազմում է մոտ 400 հազար դոլար, իսկ իրականը՝ վերջում պարզ կդառնա, երբ մեծ հաշվարկ արվի»։
Անդրադառնալով իր կերպարին՝ շոումեն, դերասան Գարիկ Պապոյանն ասաց. «Եթե մինչ այս կերպարը մարմնավորելն ուղղակի ինձ մոտ հարց էր առաջանում՝ շատ դիմահարդարում կրող աղջիկների հետ կապված, հիմա առհասարակ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ապրել այդ make up-ով: Աղջիկներն ասում էին՝ տեսա՞ր, հիմա մեզ հասկացա՞ր։ Չգիտեմ՝ ինչո՞ւ ես պետք է հասկանայի ձեզ, բայց այո, հիմա ձեզ հասկացա։ Խնդիրներ ունեի կերպարի ձայնը կերտելու հետ:
Մի քանի անգամ խաղացել էի կանանց կերպարներում, բայց դա կեղծամով և զգեստով սահմանափակվում էր, բայց 13 ժամ լինել այդ շպարով, որն անընդհատ թարմացնում էին, նման բան իմ կյանքում չէր եղել, ու հուսով եմ՝ էլ չի լինի»։ Հայկ Մարությանը նաև հավելեց. « Ֆիլմում կարևոր է ընտանիքի գաղափարը, հայր և որդի հարաբերությունները, թե ինչպես որդին կարող է դժվար պահին օգնել հորը, ինչպես կարող է ամուսինը զոհել իրեն՝ հանուն կնոջ: Դա մեզ համար շատ կարևոր էր։ Ֆիլմը երջանիկ ավարտ է ունենում, և ընտանիքի սերը հաղթահարում է բոլոր խոչընդոտները»։ Հոկտեմբերի 5-ից «Սուպեր մամա 2»-ը կարող եք դիտել Հայաստանի կինոթատրոններում: