Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր
uncategorized

«Վեոլիա ջրի» հայտում բացթողումներ չկան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ջրի սակագները բարձրացնելու խնդրանքով: Ներկայում 1 խմ ջուրն արժե 180 դրամ: Ընկերությունն առաջարկում է այն հասցնել 194,3 դրամի: Ընկերությունը հայտը ՀԾԿՀ է ներկայացրել օգոստոսի 3–ին:

Հաշվի առնելով, որ նշվածից որոշակի ժամանակահատված է անցել, «Փաստ»–ը ՀԾԿՀ–ից փորձեց պարզել՝ հանձնաժողովն ի՞նչ ընթացք է տվել ընկերության հայտին:

«Մեզ մոտ մոնիթորինգի ձևով ուսումնասիրություն է կատարվում: Բացի ՀԾԿՀ–ի և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներից, այդ մոնիթորինգներին մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»,–մեզ հետ զրույցում ասաց ՀԾԿՀ մամուլի խոսնակ Մարիամ Ստեփանյանը:

Հարցին՝ հայտնի՞ է, թե ուսումնասիրությունները երբ կավարտվեն, ՀԾԿՀ խոսնակը պատասխանեց. «Մենք հայտը ստանալու օրվանից 90 աշխատանքային օր ունենք: Կարծում եմ՝ մենք լավագույնս կտեղավորվենք այդ ժամանակահատվածում»:

Մ. Ստեփանյանը մանրամասնեց, որ հայտը ստանալուց հետո 10 օր նախատեսված է կամերալ ստուգման համար:

«Կամերալ ստուգման ժամանակ ճշգրտվում է՝ հայտի պարունակությունը համապատասխանո՞ւմ է մեր կողմից սահմանված կարգին և արդյո՞ք բոլոր փաստաթղթերը կան: Եթե կան փաստաթղթեր, որոնք հնարավոր է լրացնել աշխատանքային կարգով, լրացվում են: Իսկ եթե էական բացթողումներ կան, փաթեթը նորից հետ է ուղարկվում: Այս դեպքում հայտի կամերալ ստուգումը ցույց տվեց, որ ամեն ինչ նորմալ է, և սկսվեց հայտի ուսումնասիրությունը»,– նշեց խոսնակը:

Իսկ հարցին, թե ջրի սակագնի թանկացման հարցը ե՞րբ վերջնական քննարկման կդրվի, Մ. Ստեփանյանը պատասխանեց, որ այս պահին ոչ ոք չի կարող ասել:

«Մոնիթորինգը և բաղկացուցիչ ուսումնասիրությունները չեն ավարտվել: Բացի այդ, հանրային լսումներ կլինեն: Այս ամբողջ գործընթացը պետք է ավարտվի, իմի բերվի և նոր որոշվի օրը»,– ընդգծեց Մ. Ստեփանյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում