Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԴանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»
Քաղաքականություն

«Պոպուլիստ իշխանությունը հարկային մուտքերի նվազումը լրացնում է հարկ «քերթելու» և հարկեր բարձրացնելու քաղաքականությամբ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տնտեսական վիճակը և միտումները վատանում են, սա կանխատեսում էինք նույնիսկ ամենաբարձր վերել քի շրջանում: Տնտեսական բարձր աճը սկսվեց 2022 թվականից, այս իշխանությունները փորձեցին դրանից առավելագույնս օգտվել, բայց դրան նպաստող գործոններն արտաքին էին ու պատահական՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով: Գործոնները թուլանում են, բարձր տնտեսական աճն էապես նվազում և առաջ է բերում էական լուրջ դժվարություններ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական վիճակին:

Նշում է՝ Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա կապիտալի արտահոսք է նկատվել 2024 թվականին, բարձր տնտեսական ակտիվությունը և աճը նվազում է, պետական բյուջեի հավաքագրումները թերակատարվել են մոտ 200 միլիարդ դրամով: «Մյուս կողմից՝ աճում են պետական պարտքը և պետական բյուջեի դեֆիցիտը: Դրանք նախորդ տարվա կեսից սկսած բացասական միտումներն են: Բնական է, որ այս տարի դրանք ավելի խորանալու են և ավելի զգալի են դառնալու: Այս ֆոնին պոպուլիստ իշխանությունը պետք է փորձի կատարել իր տված ականջահաճո խոստումները և փաստացի հարկային մուտքերի նվազումը պետք է փոխարինի հարկ «քերթելու» և հարկեր բարձրացնելու քաղաքականությամբ, ինչը սկսել են նախորդ տարվա կեսից: Որտեղի՞ց «քերթեն»: Իրենց քաղաքական հենարանն էլ քիչքիչ փոխվում է, ըստ էության, շատ լավ հասկանում են, որ աստիճանաբար արթնանում է մեր ժողովուրդը, աչքերը բացում և տեսնում է, թե իրականում ինչ հետևանքներ կարող է ունենալ այս իշխանության մեկ օր ավելի կառավարումը: Հանրային կյանքի բոլոր ոլորտներում խոստանում են մի բան, իրականությունը տրամագծորեն դառնում է մեկ այլ բան: Որպես կանոն, ինչից շատ են խոսում և խոստանում, ճիշտ հակառակի ականատեսն ենք լինում: Իշխանության հենարան մնացին նորելուկ օլիգարխները, իրենց շրջապատի հին ու նոր խոշոր բիզնեսմենները: Այս իմաստով հարկային բեռն ու հարկային տեռորը գործադրվում է փոքր ու միջին բիզնեսի և քաղաքացիների վրա: Ինչո՞վ սա կավարտվի: Պոպուլիստական իշխանությունը և անպատասխանատու առաջնորդության կերպը մի օր ձախողվելու և ավարտվելու է: Պատմականորեն այդպես է եղել բոլոր ժամանակներում»,-ընդգծում է նա:

Հիշեցնում է՝ գույքահարկը, տրանսպորտի ուղեվարձը թանկանում է, այս տարվա սկզբից փոքր ու միջին ձեռնարկատիրության հարկային բեռն են կրկնապատկում՝ անունը դնելով, թե հարկատուն հերոս է: «Բայց կեղեքում են այդ հերոսին: Առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գներն են տեսանելիորեն թանկանում, որովհետև հարկային բեռի ավելացումը հանգեցնում է դրան: Նույնիսկ աղբահանության վճարն են ավելացնում:

Սրան էլ գումարեք այն, որ 2024 թվականին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը գրեթե երկու անգամ գերազանցել է նվազագույն կենսաթոշակի չափը, ավելին է, քան նվազագույն աշխատավարձը և նաև գրեթե 70 տոկոսով բարձր է, քան միջին կենսաթոշակը: Սա 2024 թ. պատկերն էր: 2025 թվականին ո՛չ նվազագույն աշխատավարձն են բարձրացրել, ո՛չ էլ նվազագույն և միջին թոշակը: Սոցիալապես խոցելի, անապահով մեր քաղաքացիների եկամուտները նվազել են, ապրել են շատ ավելի վատ, ունեցել են սոցիալական պրոբլեմներ»,-ասում է մեր զրուցակիցը:

Եկամուտների հայտարարագրման գործընթացը բոլորի ուշադրության ու բարկության կենտրոնում է: Մարդկանց հարկելո՞ւ, թե՞ նրանց վերահսկելու տարբերակ է հայտարարագրումը: «Այն նպատակները, որոնք իրենք են դրել և հնչեցնում են, այս գործիքով որևէ կերպ հնարավոր չէ ապահովել: Դրանք կեղծ նպատակադրումներ են: Իրենց իրական նպատակը հնչեցվածից տարբեր է, ասում են՝ ստվերը կրճատելու համար է դա արվում: Սա շատ լավ է, բոլորն են սա ողջունում: Փորձում են իրենց գործողությունները հիմնավորել՝ ասելով, թե դե՞մ եք ստվերի կրճատմանը: Ոչ, կողմ ենք ստվերի կրճատմանը, բայց ստվերի կրճատումն այս գործիքով չի կարող լուծվել: Շատ պարզ բան: Եթե քաղաքացին աշխատել է ստվերում առանց աշխատանքային պայմանագրի կամ չի հայտարարագրել իր հարկվող եկամուտներն ամբողջ տարվա ընթացքում, բնական է, որ հաջորդ տարի այդ նույն տեղեկությունը նա չի հայտարարագրելու, որովհետև դա կհանգեցնի ոչ միայն լրացուցիչ հարկման, այլև տույժերի, տուգանքների և այլ պատասխանատվության: Եթե դա հայտնաբերելու խնդիր կա, դա հայտնաբերվում է հարկային վերահսկողութան ներքո: Հարկային վարչարարության անարդյունավետությունը տեսանելի է: Ուստի այսպես որևէ բան չի փոխվելու: Հաջորդիվ ասում են, թե սոցիալական ծախսեր կփոխհատուցեն և այլն: Սոցիալական ծախսերի փոխհատուցումը ևս կեղծ է կապել հայտարարագրի հետ: Սոցիալական ծախսեր փոխհատուցող պետությունը, իշխանությունն ու կառավարությունը հանգիստ կարող է դա անել և արել է մեր երկրում նախորդ մի քանի տարիներին՝ եկամտահարկից հատուցվել են մարդկանց հիփոթեքային վարկի տոկոսները, այդ ժամանակ չի դրվել հայտարարագրման պարտադիր պահանջը: Ասում են՝ այս համակարգը կօգնի էլ ավելի թիրախավորել սոցիալական քաղաքականությունը, իբրև բարի նպատակով են ցանկանում մարդկանց եկամուտների մասին ունենալ ամբողջական տեղեկատվություն: Բայց սա էլ հեռու է իրականությունից: Այս նույն տեղեկությանը պետական մարմինները տիրապետում են: Մարդու եկամուտների մասին տեղեկությունը հայտնվում է տարբեր պետական մարմինների մոտ տարբեր ձևաչափերով: Ի՞նչ իմաստ ունի տեղեկությունը տալ որպես աշխատող, հետո նույն տեղեկությունը հաստատել հայտարարագրով: Երկակի, եռակի անգամ նույն բանի մասին պետությանը տեղեկացնելը որևէ կերպ չի օգնելու արդյունք գրանցելու հարցում: Ո՞րն է իրական դրդապատճառը մարդկանց եկամուտների հայտարարագրման: Մի կողմից՝ մարդու ստորագրած թղթի տեսքով կունենան նրա եկամուտների մասին արձանագրում, երբ տարբեր խմբեր ու քաղաքացիներ անհրաժեշտություն ունենան, կկարողանան թիրախավորել մարդկանց, այսինքն՝ թիրախային ազդեցության հնարավորություն են ուզում ունենալ մարդկանց վրա: Մյուս կարևոր հարցն էլ այն է, որ դրանով պետք է հայտարարագրվեն արտերկրից ստացված օտարերկրյա դրամական փոխանցումները, այդ թվում՝ արտագնա աշխատանքից ստացված եկամուտները: Արդեն հարկման կարգավորում են բերել և այս պահին ընդամենը հետաձգել են դա, ուզում են հասկանալ ամբողջական տվյալները և հետո անցնել հարկումին: Չհարկվող գումարի շեմ են դրել, որպեսզի քաղաքացիներն անհոգ լրացնեն իրենց եկամուտների մասին տեղեկությունը, իսկ հետո շատ հանգիստ, այդ շեմը հանելով, կունենան ավելի մեծ հնարավորություն նոր հարկային մուտքեր ապահովելու: Սա ևս վիճելի է, բազմիցս ասել եմ, որ Հայաստանում եկամտահարկը համադրելի չէ, օրինակ՝ ՌԴ-ում եկամտահարկի տոկոսադրույքի հետ: Հայաստանում եկամտահարկը երկու բաղադրիչ է ներառում, եթե վաղը հարկեն մարդկանց, կստացվի, որ անարժեք ու անարդար հարկում են անում, որովհետև բազմաթիվ երկրների հետ ունենք եկամուտների կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր»,-շեշտում է տնտեսագետը:

Գույքահարկի տարեցտարի աճող վճարը ևս տարակարծությունների տեղիք է տալիս: Քաղաքացիներն ուզում են հասկանալ, թե ո՞ւր են գնում այդ գումարները, չէ՞ որ իրենց շենքերում բարեկարգումներ չեն կատարվում, բնակֆոնդը չի թարմացվում: «Գուցե ընտրություններից առաջ թիրախավորված մեկ-երկու բակ կամ շքամուտք վերանորոգեն, բայց ակնհայտ է, որ մարդիկ ապրում են բազմաբնակարան շենքերում և չեն տեսնում բարձր վճարածի և իրենց ստացած ծառայության համարժեքությունը: Եթե մարդիկ կրկնակի ավելի բարձր գույքահարկ են վճարում, առնվազն եղած աշխատանքները զրո կետից պետք է մի քիչ շարժվեն: Տեսանելի չէ, թե այդ գումարներն ուր են գնում: Վստահ եմ՝ հետագայում կլինեն լուրջ բացահայտումներ, այդ թվում՝ համայնքային իշխանությունների փոշիացրած միջոցների մասով։ Լավագույն դեպքում այս ամենը ծախսվում է պոպուլիստական նպատակներով՝ տոնածառի տակ լուսանկարվելով՝ փորձում են ֆոն ստեղծել, վատագույն դեպքում էլ՝ ինքնաթիռի բիզնես կլասի տոմսերի, տարբեր ճոխությունների, պարգևատրումների և աշխատավարձերի վրա են ծախսվում այդ գումարները: Մի մասը գուցե կհամարվի անարդյունավետ ծախս օրենքի շրջանակներում, բայց այդ փոշիացած ծախսերի զգալի մասի պարագայում լուրջ խնդիրներ են ունենալու տարբեր օրենքների ու օրենսգրքերի հետ»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում