Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն
Մշակույթ

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները հետևողականորեն ոչնչացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունը

Ադրբեջանը մշտապես իր ենթակայության տակ գտնվող տարածքներում հետևողականորեն ոչնչացրել է հայկական մշակութային կոթողները, եկեղեցիներն ու հուշարձանները, իսկ 44-օրյա պատերազմից հետո այդ հանցավոր գործելակերպը ստացավ ավելի մասսայական բնույթ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության առանձին կտորներ վերջին շրջանում նույնպես ոչնչացվել են ադրբեջանցի վանդալների կողմից։  

Բոլոր տարածքներում կան ավերված ու պղծված եկեղեցիներ, հուշարձաններ։ Դրանց թվում են Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Կանաչ ժամը, Հադրութի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը հիմնահատակ ավերվել է, իսկ Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին վերածվել է մզկիթի։  

Ադրբեջանցիների վայրագությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ կա հստակ ցուցում Ադրբեջանի ղեկավարության կողմից՝ ոչնչացնել, փոշիացնել այն ամենը, ինչ հայկական է, իսկ եթե հնարավոր չէ մեր կարևորագույն հուշարձանները օրը ցերեկով, ամբողջ աշխարհի աչքերի առջև վերացնել, դրանք ներկայացնում են որպես ոչ հայկական։ Փաստացի սա նույն քաղաքականության շարունակությունն է, որի նպատակն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական հետքի մաքրումն է՝ այնպես, ինչպես ժամանակին արեցին Նախիջևանում, որտեղ այսօր որևէ հայկական եկեղեցի, պատմամշակութային հուշարձան, հայկական արձանագրություն չի մնացել։  

Ստորև բերված օրինակներն ասվածի լավագույն ապացույցն են։ 

Վանդալիզմի ամենավառ դեպքերից է Մարտակերտի շրջանի Վանքասար եկեղեցին, որը գտնվում է Ստեփանակերտից Մարտակերտ տանող ճանապարհին։ Ադրբեջանական Experience Azerbaijan աքաունթը X հարթակում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են գմբեթի խաչը հանում եկեղեցուց։ 

 

 

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները դարձան ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհը։ Լուսանկարներից պարզ է դառնում, որ եկեղեցու տարածքում արդեն սկսվել են շինարարական աշխատանքները, հանվել է Սուրբ Սարգիս եկեղեցու խաչը՝ արձանագրություններով քարերից մեկը, և եկեղեցու տարածքում նույնպես խաչքարերի բեկորներ չկան։

 

Ադրբեջանական վանդալիզմի հաջորդ զոհը Ստեփանակերտի Անդրանիկի փողոցի հուշարձանն է։ Ադրբեջանը շարունակում է իրականացնել վանդալիզմի պետական ​​քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում։  

Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի հերթական օրինակը ցուցադրող տեսանյութում երևում է, թե ադրբեջանցիներն ինչպես են շարունակում ավերել տեղի հայկական մշակույթը՝ քանդելով «Արմենիա» հյուրանոցը, ինչպես նաև մշակույթի ու երիտասարդության պալատը։  

Սոցիալական ցանցերում հրապարակված այս տեսանյութը Քաշաթաղի (Լաչին) շրջանից է, որտեղ երևում է, որ Զորախաչ եկեղեցուց խաչեր են հանվել։ Սա պատմությունը խեղաթյուրելու ակնհայտ քայլ է։ Զորախաչի եկեղեցին գտնվում է Բերձորից 52 կիլոմետր հյուսիս, Խաքարի գետի Շալվա վտակի ձախ ափին՝ Արախիշ գյուղի մոտ։

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վանդալիզմի և կրոնական ահաբեկչության այս դրվագը խիստ մտահոգության տեղիք է տալիս։ Ադրբեջանցի մի քանի զինվորներ մտել են հայկական եկեղեցի և քանդել խաչը։ Ցավոք, միջազգային հանրությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել այս և նմանատիպ այլ գործողությունները կանխելու համար։

Հայտնի է դարձել, որ ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են հայ գրող Խաչատուր Աբովյանի հուշարձանը։ 

Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղում ադրբեջանցի վանդալները քանդել են խաչքար-հուշարձանը։ 

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը։

Լեռնային Ղարաբաղում քանդել են Արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերին նվիրված հուշարձանը։  

Ստեփանակերտում ադրբեջանցի վանդալները քանդել են նաև Կովկասի բոլշևիկների առաջնորդ, Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ստեփան Շաումյանի հուշարձանը։ 

Հայտնի է դարձել, որ ադրբեջանցիները քանդել են ՀԽՍՀ ժողկոմի առաջին նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը։ 

Ադրբեջանցիները հանել են նաև ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանի հուշարձանը։  

Եվ կրկին վանդալները շարունակում են պայքարել հայկական հուշարձանների դեմ։ Նրանք հանել են նաև հայազգի խորհրդային ծովակալ Իվան Իսակովին (Հովհաննես Տեր-Իսաակյան) նվիրված հուշարձանը։ 

Քանի դեռ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային հանրության կողմից չի ցուցաբերվում կոշտ վերաբերմունք, նրանք շարունակելու են իրենց բարբարոսական քաղաքականությունը հայկական հուշարձանների նկատմամբ, հետևաբար այդ ամենը պետք է արձանագրվի, դրանց վերաբերյալ պատրաստվեն փաստական նյութեր և փոխանցվեն համապատասխան միջազգային կառույցներին, որպեսզի վերջիներս էլ իրենց հերթին ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա և վերջ տան հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը, որը որդեգրել է Ադրբեջանը։