Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՄեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՄեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՀանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան
Հասարակություն

Արա Աբրահամյանը հանդիպել է Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնի մասնակիցների հետ

Հոկտեմբերի 14-22-ը՝ Սոչիում տեղի է ունենալու Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնը՝ «Հանուն խաղաղության, համերաշխության և սոցիալական արդարության մենք պայքարում ենք ընդդեմ իմպերիալիզմի՝ հարգելով մեր անցյալը, մենք կառուցում ենք ապագան» կարգախոսի ներքո:

Երիտասարդական կազմակերպությունները ներկայացնում են լրագրողներ, արվեստի և սպորտի բնագավառի երիտասարդ ներկայացուցիչներ, ինժեներներ և IT մասնագետներ, ձեռնարկատերեր, ուսանողական խորհուրդների ղեկավարներ, երիտասարդ գիտնականներ և դասախոսներ:

Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնին Հայաստանը կներկայացնի 250 անդամից բաղկացած պատվիրակությունը:

Հայկական պատվիրակության թվում են Ռուսաստանի հայերի միության հայկական մասնաճյուղի 33 ակտիվիստ, որոնց հովանավորում է ՌՀՄ նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: Մասնակիցների թվում են «Եղել ենք, կանք, կլինենք» ուսանողների և աշակերտների գրական ստեղծագործությունների միջազգային մրցույթի 20 հաղթող, հայկական դպրոցների աշակերտների շրջանակում կազմակերպված «Երգը բարեկամության կամուրջ է» կարգախոսով ռուսական երգի մրցույթի 8 հաղթող, ՌՀՄ երիտասարդական ասոցիացիայի 7 անդամ և Vesti.am լրատվական կայքի երկու լրագրող:

Պատվիրակության կազմում, որպես փառատոնի հատուկ հյուրեր, ներգրավված են ՌՀՄ Հայաստանի մասնաճյուղի ղեկավարները և գործընկերները: ՌՀՄ Հայաստանի մասնաճյուղի ևս մեկ ներկայացուցիչ Մոսկվայում կմասնակցի շքերթ-դիմակահանդեսի:

ՌՀՄ և համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանի կողմից Երևանում կազմակերպվել էր փառատոնի մասնակիցների և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հանդիպումը: Հանդիպմանը ՌՀՄ նախագահը կոչ է արել մասնակիցներին սիրել, հարգել, հավատալ սեփական ուժերին և միշտ ինքնավստահ լինել:

«Կարևոր է, որ մենք ինքներս հավատանք մեզ, քանի որ հաճախ մարդն ինքն է իրեն վնասում, երբ ինքնավստահ չէ: Մենք պետք է սիրենք, հարգենք և հավատանք ինքներս մեզ: Ցանկանում եմ, որ դուք համերաշխ լինեք: Համերաշխությունը հավատ է, սեր և հարստություն: Մաղթում եմ ձեզ հաջողություն և վստահ եմ, որ դուք արժանիորեն կներկայացնեք մեր երկիրը և կազմակերպությունը Սոչիում»,-ասել է Արա Աբրահամյանը:

Նա նաև հավելել է, որ սիրում է շփվել երիտասարդության հետ, հաճախ հանդիպումներ է անցկացնում նրանց հետ և պատրաստվում է Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի տարածքում երիտասարդական կենտրոններ բացել, որտեղ գործարարները, գիտնականները, ինչպես նաև հաջողության հասած մարդիկ կդառնան երիտասարդների հովանավորները:

Հանդիպման վերջում փառատոնի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Արա Աբրահամյանին իրենց հովանավորելու և Հայաստանը Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնին ներկայացնելու հնարավորություն տալու համար:

Լաուրա Աբրահամյան

Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյան

Vesti.am