Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ալիևի հետ բանավեճը անիմաստ է, նրա խոսքերում ճշմարտություն փնտրելը՝ վտանգավոր․ Հրայր ԿամենդատյանՄոտ մի՛ արի, ես զզվում եմ քեզնից, իմ երեխուն եմ ուզում. զոհվածի մայրը՝ Փաշինյանին Պետք է վերականգնենք մեր պատվը որպես երկիր ու դա անելու է ուժեղ ղեկավարը. Նարեկ ԿարապետյանԵրեվանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներըՈւժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի. Նարեկ ԿարապետյանԻմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն․ Սամվել Կարապետյանը՝ Նազենի Հովհաննիսյանին Փաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր. Հրաչյա Ռոստոմյան Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը. Աշոտ ՖարսյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իվետա Տոնոյանի ասուլիսն` ուղիղՍևանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավը. լուսանկարներ Փոփոխության շրջագայությունը շարունակվում է ՈՒժեղ Սևանում. Նարեկ ԿարապետյանԹեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Էդմոն Մարուքյան Ուժեղ սևանցին ընտրում է «Ուժեղ Հայաստան»-ը. տեսանյութՔարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՓոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանըՈւղիղ եթեր․ Սևան Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը «ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանումԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա ՇուշանյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտՕքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարք Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց» Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանՔարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար «Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը ՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը (տեսանյութ) ԱՄՆ-ը և Իսրայելը դավաճանել են դիվանագիտությանը. Բելառուսում Իրանի դեսպան Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Իրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Ինչպե՞ս հասնել իրական ընդդիմադիրների իրական ներուժի համախմբման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անզեն աչքով ու առանց փորձագիտական խորագնա վերլուծությունների ու կանխատեսումների էլ ակներև է, որ առաջիկայում ներքաղաքական լուրջ զարգացումներ, եթե չասվի՝ ցնցումներ են սպասվում: Համենայն դեպս, «թեժացումը» միանգամայն կանխատեսելի է: Կան կարծիքներ, որ դա կլինի «գարնանային թեժացում»՝ նախորդիվ արձանագրվածների նմանությամբ: Հանրային տրամադրությունները, մեղմ ասած, շիկացած են: Դա պայմանավորված է Փաշինյանի գլխավորած իշխանության կողմից ինչպես անվտանգային նոր սպառնալիքներ ձևավորելու, այնպես էլ՝ արտաքին-քաղաքական վտանգավոր «մարմնաշարժումներով», ազգային արժեքների ու պատմական իրողությունների դեմ ուղղված քայլերով, ի լրումն՝ հարկային ու տնտեսական անընկալելի և քերթողական «քաղաքականությամբ»: Գումարեք սրան նոր զիջումների սպառնալիքն ու նոր «կարմիր գծերի» հնարավոր հատումները:

Նման պայմաններում կան տեսակետներ, որ պետք է ձևավորվեն ու ի հայտ գան «նոր ուժեր»: Սխալ գաղափար չէ, թեկուզ փոքր-ինչ իդեալիստական է: Սակայն կա տեսակետ, որ ստեղծված իրավիճակում շատ ավելի կարևոր նշանակություն է ստանում ընդդիմադիր դաշտի, իրական ընդդիմադիրների համագործակցության, ուժերի ու հնարավորությունների հստակ «գույքագրման», համադրման ու գործողությունների համակարգման կարողականությունը:

Ինչպես էլ դիտարկենք, այսօրվա դրությամբ Հայաստանում հնարավոր չէ անտեսել այս կամ այն ուժի իրական հնարավորությունները: Օրինակ՝ հասկանալի է, որ, ասենք, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն ունեն այնպիսի ներուժ, որ պարզապես առանց նրանց դժվար կլինի պատկերացնել նշյալ գործընթացները: Առավել ևս, որ նույն Հանրապետականը նաև լուրջ կապեր ունի արտերկրում, այդ թվում՝ Եվրոպայի քաղաքական շրջանակներում, ինչը շատ կարևոր է, ու կարողանում է որոշակի աշխատանքներ իրականացնել նաև միջազգային հարթակներում:

Հիմնական հարցը հանգում է ընդդիմադիրների իրական համագործակցությանը՝ հաշվի առնելով փաստացի, իրական հնարավորություններն ու ռեսուրսները: Որոշակի իմաստով դա նաև հանրային պատվեր կարելի է բնորոշել: Ու խնդիրը միմյանց միանալը չէ, այլ ուժերի իրական գնահատմամբ՝ այդ ուժերի հնարավոր համադրումը՝ մեկ հիմնական նպատակին: Ընդ որում, միմյանց դեմ չպայքարելու պայմանով: Վերջին հաշվով, արագորեն սթափվող հանրությունը ունի այս իշխանություններից ձերբազատվելու բնական պահանջ: Իսկ դա ու իրապես ապագա ունենալու շանս ապահովելու հրամայականը, կարծում ենք, գերակա են մնացյալ ամեն ինչից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում