Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՍպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԴանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»
Քաղաքականություն

Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչ-ինչ, բայց կրոնի, հավատի հետ կապված թեմաների մեջ «խորանալու», Աստվածաշունչը կամայականորեն մեկնաբանելու հարցերում Նիկոլ Փաշինյանն առնվազն տարածաշրջանում և գործող ղեկավարների շարքում հավասարը չունի: Փաշինյանն այնպիսի պաթոսով ու ցուցադրական ինքնամոռացությամբ է տրվում այդ թեմաներին, որ կողմնակի դիտորդը լրջորեն կկասկածի՝ այս անձնավորությունը պետության վարչապե՞տ է, թե՞ ոչ կանոնիկ կրոնական կազմակերպության հովվապետ:

Ճիշտ է, երբ նա, որի ընդունած որոշումների և գործունեության հետևանքով հազարավոր տղաներ են զոհվել, սկսում է Աստվածաշնչից մեջբերումներ անել կամ սաղմոսներ արտասանել, այդ ամենից կիլոմետրերի հեռավորության վրա կեղծավորության հոտ է գալիս: Նրա «Աստվածաշնչյան ընթերցումները» նույնքան կեղծ, արհեստական ու վանող տպավորություն են թողնում, ինչպես Հայրենիքի համար զոհված մեր լուսավոր տղաների շիրիմներին նրա տեսանկարահանումային «խոնարհումները»:

Բայց տպավորությունները դնենք մի կողմ: Ի վերջո, դրանք տարբեր մարդկանց մոտ կարող են տարբեր լինել: Կենտրոնանանք բուն փաստերի, եղելությունների վրա:

Այսպես. հարկատուների հաշվին ԱՄՆ շրջագայելու մեկնած Նիկոլ Փաշինյանը Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթաժողովի ժամանակ ելույթ է ունեցել և ասել. «Ինձ համար շատ կարևոր են Սուրբ Աստվածաշնչի, Նոր Կտակարանի արժեքները, և իրականում իմ քաղաքական գործունեությունն ի սկզբանե հիմնված է եղել դրանց վրա»:

Սա ամենը չէ: Փաշինյանը նաև նշել է. «Երբ ես բանտում էի՝ որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որն օգնեց ինձ հաղթահարելու այս մարտահրավերը: Ինձ համար շատ կարևոր է ունենալ Աստվածաշունչը, Նոր Կտակարանը, որպես առաջնորդություն՝ առօրյա աշխատանքում վարվելու վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի բանտային կարճաժամկետ անցյալին ու այդ մարտահրավերները հաղթահարելուն, ապա իրոք հետաքրքիր է Աստվածաշնչին նրա արած հղումը: Իսկ հետաքրքիր է, քանզի հանրահայտ է, որ այդ մարտահրավերը հաղթահարելու հարցում Փաշինյանին ամենից շատ աջակցել են ԱՄՆ դեսպանատունը, արևմտյան այլ երկրների դեսպանատները, որոնք ուղղակիորեն ճնշումներ էին գործադրում օրվա իշխանությունների վրա՝ ամեն գնով ցանկանալով Փաշինյանին ազատել բանտարկությունից: Բայց սա՝ իմիջիայլոց:

Փաշինյանը հայտարարում է, թե իր քաղաքական գործունեությունը հիմնված է աստվածաշնչյան, նորկտակարանային արժեքների ու սկզբունքների վրա, քիչ չէ, դեռ մի բան էլ՝ առօրյա աշխատանքում էլ է առաջնորդվում դրանցով: Սա արդեն իսկապես հետաքրքիր լինելուց էլ այն կողմ է: Ինչո՞վ է աչքի ընկել Փաշինյանն իր գործունեության ընթացքում: Առաջինը՝ ստելով, անընդհատ ու անընդմեջ, այդ թվում՝ չստուգված տեղեկություններ տարածելով ու պնդելով, այդ թվում՝ եղելությունները նենգախեղելով ու խեղաթյուրելով, այդ թվում՝ իր իսկ խոսքերը պարբերաբար փոխելով, այդ թվում՝ սուտ խոստումներ տալով, այդ թվում՝ որպես կառավարության ծրագիր ամրագրված խոստումները դրժելով և այսպես շարունակ:

Հարց. թվարկված արատները Աստվածաշնչի, առավել ևս՝ Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքը, պատվիրանը կամ սկզբունքն են արտացոլում (մեղա, Տեր):

Էլ ինչո՞վ է աչքի ընկել Նիկոլ Փաշինյանն իր գործունեությամբ: Ամենից շատ Նիկոլ Փաշինյանն աչքի է ընկել մեր հասարակության ներսում ատելություն, ներքին թշնամանք, անհանդուրժողականություն սերմանելով, այդ թվում՝ մարդկանց կյանքեր խլած բախումներ հրահրելով: Քրիստոնեական ուսմունքի գերխտացված բանաձևն այն է, որ Աստված Սեր է: Հարց. Փաշինյանի կողմից ատելության սերմանումը, մարդկանց սև սպիտակի բաժանելը ու նման դրսևորումները Նոր Կտակարանով առաջնորդվե՞լ է նշանակում, թե՞ աստվածաշնչյան արժեքների մերժում, ոտնահարում:

Շարունակենք: Փաշինյանի իշխանավարումը աչքի է ընկել քաղաքական հետապնդումներով, Հայ առաքելական եկեղեցու և նրա բարձրաստիճան հոգևոր հայրերի դեմ հալածանքներով, անշնորհք դրսևորումներով, դպրոցական ծրագրից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դուրս նետելով: Այս դրսևորումները Նոր Կտակարանի արժեքներո՞վ են: Իհարկե՝ ոչ: Ու, իհարկե, ավելի շուտ ու ավելի շատ՝ հակառակը. դրանք նշված արժեքները ոտնահարելու դրսևորումներ են:

Թե՞ աստվածաշնչյան արժեքների հիման վրա է, որ Փաշինյանի պաշտոնավարումն աչքի է ընկել ու ընկնում մարդու իրավունքների զանգվածային ու կոպտագույն ոտնահարումներով, կալանավորվածների խոշտանգումներով, կալանքի տակ գտնվող ընդդիմախոսներին մահվան հասցնելով:

Իսկ երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին ու, անօգնական թողնելով Պարոնյան փողոցի ասֆալտին, ճողոպրեց դեպքի վայրից՝ մահվան մատնելով երիտասարդ կնոջն ու նրա չծնված երեխային, այդ ժամանա՞կ էլ էր Փաշինյանը Նոր Կտակարանի արժեքներով առաջնորդվում:

Ո՞ր Սուրբ գրքում, ո՞ր կրոնական ուսմունքի մեջ կարող եք նման բան գտնել:

Էլ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք. ուրացել է Արցախը: Հազարամյակներով հայաբնակ ու հայաբնիկ Արցախը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է թշնամապատկան տարածք ու գործնականում հանձնել է թշնամուն: Դե, թող աստվածաբանները, եկեղեցականներն ասեն, կամ մեկնումեկը հիմնավորի, թե Աստվածաշնչի այդ ո՞ր արժեքի վրա է հիմնված նրա այդպիսի «գործունեությունը»:

Թե՞ դա «սիրեցեք ձեր թշնամիներին»-ի խեղաթյուրված ընկալումն է:

Իրականում Փաշինյանը երևի «աջ այտիդ հարվածում են, ձախը դեմ տուր»-ն է վերցրել, այն էլ... ճիշտ չի հասկացել, այն էլ... ոչ թե իր անձնական օգտագործման այտերն է դեմ տալիս, այլ Հայաստանի տարածքները: Արցախն ուզո՞ւմ են, ԳորիսԿապան ճանապարհն էլ է տալիս, Շուռնուխի կեսն ուզո՞ւմ են, Սև լիճն էլ է տալիս, Կիրանցն ուզո՞ւմ են, Ոսկեպարն էլ է տալիս ու այդպես շարունակ:

Առհասարակ (և նույնը ձեզ կասի ցանկացած պարկեշտ աստվածաբան), Հիսուս Քրիստոսը եկավ, որպեսզի իր վրա վերցնի մարդկության մեղքերը, ու գնաց խաչելության...

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նրա աչքերում ու նրա խոսքում բոլորը մեղավոր են, իր անվերջ աղետումների ու ձախողումների հարցում մեղավոր են ովքեր ասես՝ «նախկինները», ռուսները, զոհված զինվորների ծնողները, միջազգային իրավիճակը, բայց ոչ ինքը: Նա պատրաստ է խաչել Հայաստանն ու հայությանը, միայն թե անձամբ ինքը լինի կուշտ, ապահով, մեկմեկ էլ հեծանիվ քշի:

Իսկ կլինի՞ Նիկոլ Փաշինյանը վերցնի Նոր Կտակարանն ու առանձնանա մի հեռավոր, չգործող վանքում: Թե՛ կապաշխարի, թե՛ Աստվածաշունչը ավելի խոր կուսումնասիրի: Իսկ երկիրն էլ վերջապես նրա իշխանության չարիքից ազատվելու և վերականգնվելու հնարավորություն կստանա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում