ԱՄՆ-ը մտադիր է Իսրայելին տասնյակ հազարավոր ինքնաձիգ ուղարկել. NYT

Թրամփի վարչակազմը նախատեսում է Իսրայելին տրամադրել 24 000 ինքնաձիգ՝ մի նախագծով, որը Բայդենի վարչակազմը մերժեց՝ կապված այն մտավախությունների հետ, որ իսրայելցի զինվորականները զենքը կօգտագործեն պաղեստինցիների դեմ: Այս մասին հայտնում է New York Times-ը։
Նոր վարչակազմը դիտարկում է նախկին պետքարտուղար Անտոնի Բլինկենի հրամանը չեղյալ համարելու մասին, որն արգելափակում էր ինքնաձիգների փոխանցումը Իսրայել, որը պատվիրել էր մոտ 34 միլիոն դոլար արժողությամբ զենք:
Սպասվում է, որ զենքի հիմնական ստացողը կլինի Իսրայելի ոստիկանությունը, սակայն Վաշինգտոնը չի բացառել, որ ինքնաձիգների մի մասը կարող է փոխանցվել քաղաքացիական անձանց։ Մի շարք ամերիկացի օրենսդիրներ Բայդենի վարչակազմից երաշխիքներ են պահանջել, որ Իսրայելի կողմից պատվիրված զենքերը «սխալ ձեռքերում» չեն հայտնվի։