ՆԱՏՕ-ն ծրագրում է Թրամփին առաջարկել դաշինքի ռազմական ներկայության ընդլայնում Գրենլանդիայի պատճառով

ՆԱՏՕ-ն ծրագրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել էապես ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում՝ Գրենլանդիայի՝ ԱՄՆ-ին միանալու վերաբերյալ «քննարկումը մեղմելու համար», հաղորդել է DPA գործակալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ում աղբյուրներին։
«ՆԱՏՕ-ն ծրագրում է ԱՄՆ նախագահին առաջարկել էականորեն ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում... Հույս կա, որ հնարավոր կլինի մեղմել Գրենլանդիայի՝ Դանիային պատկանելու վերաբերյալ քննարկումները»,- ասվում է զեկույցում։
Դաշինքը կարծում է, որ ուժեղացված ներկայությունը տարածաշրջանում, այդ թվում՝ ամերիկացիների մասնակցությամբ, կարող է բավարարել ԱՄՆ-ի անվտանգության շահերը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը երեքշաբթի օրը պայմանավորվել են ուժեղացնել պաշտպանությունն Արկտիկայում, ավելի վաղ հայտնել էր Reuters-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրին: