Toyota-ն շարունակում է մնալ աշխարհում ավտոմեքենաների վաճառքի առաջատարը

Toyota Motor ընկերությունը 2024 թվականին վաճառել է 10,8 միլիոն ավտոմեքենա և հինգերորդ տարին անընդմեջ պահպանել ավտոմեքենաների վաճառքի գլոբալ առաջատարությունը, գրում է Bloomberg-ը:
Toyota Motor-ին հաջողվել է ամրապնդել իր առաջատարությունն ու չզիջել դիրքը՝ չնայած այն հանգամանքին, որ անցնող տարին շատ դժվար էր ընկերության համար:
Ընդհանուր առմամբ, 2024 թվականին ճապոնական արտադրողի ավտոմեքենաների ընդհանուր վաճառքը նվազել է 3,7%-ով։ Վաճառված 10,8 միլիոնից 4,2 միլիոնից մի փոքր ավելին հիբրիդային մոդելներ էին: Իսկ էլեկտրաշարժիչներով մոդելներից վաճառվել է ընդամենը 140,000 օրինակ։
Երկրորդ տեղում գերմանական Volkswagen-ն է: Ըստ Bloomberg-ի՝ կոնցեռնը 2024 թվականին վաճառել է ավելի քան 9 միլիոն ավտոմեքենա։