Սահմանազատման հաջորդ փուլը կսկսվի ՀՀ-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ․ Փաշինյան

Երևանում ընդունելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ՀՀ վարչապետը կրկին հայտարարեց, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ վրացի գործընկերոջը նբերկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից մանրամասներ։
«Երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման հաջորդ փուլը սկսել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ քննարկումներին խոսել են նաև ՀՀ-Վրաստանի միջև սահմանազտման գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ գործադրելու մասին։