Խորապես վշտացած ենք Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի ողբերգական վթարից. ՀՀ ԱԳՆ

«Խորապես վշտացած ենք Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի ողբերգական վթարից, որը բազմաթիվ կյանքեր խլեց։ Մեր խորին ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը՝ զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։
Հայաստանը համերաշխ է Միացյալ Նահանգների ժողովրդի հետ»,- ցավակցական խոսքերը գրված են ՀՀ ԱԳՆ X-ի էջում:
Վաշինգտոնի օդանավակայանի մոտ վայրէջքի ժամանակ մարդատար ինքնաթիռը բախվել է ուսումնական թռիչք իրականացնող ռազմական ուղղաթիռին, երկուսն էլ ընկել են Պոտոմակ գետը: Օդանավում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, ուղղաթիռում՝ երեք զինվորական: Ողջ մնացածներ առայժմ չեն հայտնաբերվել: