Երգիչ Սարո Թովմասյանին զրկել են վարորդական վկայականից
![Երգիչ Սարո Թովմասյանին զրկել են վարորդական վկայականից](/timthumb.php?src=disc/30-01-25/b9b77ba3b26d36418d6a192446c46031.jpg&w=780)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«ԱրմԼուր»-ի տեղեկություններով Երգիչ Սարո Թովմասյանին Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել ու զրկել են վարորդական իրավունքից:
Հայտնի երգիչը այս որոշման համար դիմել է ՀՀ վարչական դատարան ու դատարանով փորձում է վերակնգնել իր վարորդական իրավունքի կասեցման հարցը:
Մասնավորապես հայցը դատարան ներկայացվել է այս տարվա հունվարի 29-ին: Իսկ ահա վարորդական իրավունքից Ներքին գործերի նախարարությունը հայտնի երգչին զրկել է 2024 թվականի հոկտեմբերի 31-ին:
Վարչական դատարանում հայտնի երգչի գործը մակագրվել է դատավոր Ելենա Առաքելյանին:Հետևեք մեզ՝ այստեղ