«Ուղիղ 10 տարի առաջ այս օրն իմ սիրտը սկսեց ուրիշ կերպ բաբախել». Ռաֆայել Երանոսյանը հրապարակել է մայրիկի լուսանկարը
![«Ուղիղ 10 տարի առաջ այս օրն իմ սիրտը սկսեց ուրիշ կերպ բաբախել». Ռաֆայել Երանոսյանը հրապարակել է մայրիկի լուսանկարը](/timthumb.php?src=disc/29-01-25/9e8b8b530bc8ca3ecedcb690a228ec52.jpg&w=780)
Դերասան Ռաֆայել Երանոսյանն ինստագրամյան իր էջում մայրիկի լուսանկարն է հրապարակել և կից գրառում արել:
«Ուղիղ 10 տարի առաջ այս օրն իմ սիրտը սկսեց ուրիշ ձև բաբախել»:
Ավելի վաղ՝ Tert.am Life-ն անդրադարձել էր դերասանի մոր մահվան թեմային:
«Երբ մայրս մահացավ, դա մեր ընտանիքի առաջին մեծ վիշտն էր, մենք ոչ մեկս դրան պատրաստ չէինք, ես՝ առավելևս: Ինձ համար կյանքը կանգնեց, իմ ներսում որոշեցի, որ վերջ, ես էլ ոչ մի բանի պետք չեմ, ոչինչ չեմ ուզում»,- նշել էր Ռաֆայել Երանոսյանը: