Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը վերացվեց
![Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը վերացվեց](/timthumb.php?src=disc/29-01-25/eeb02252372fff3c0e5379c50612f65c.jpg&w=780)
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը դատավորը վերացրեց, բայց չբացակայելու արգելքը դեռ մնում է։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 19-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
ՔԿ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Դավիթ Սարգսյանի տնային կալանքը փոխել վարչական հսկողություն խափանման միջոցով, որը ենթադրում է խիստ սահմանափակումներ։ Նրան արգելվել է երեկոյան 19-ից մինչև առավոտյան 7-ը լքել իր բնակարանը, արգելվել է որևէ շփում ունենալ գործով անցնող անձանց, ինչպես նաև Ստեփանակերտի քաղաքապետարանում աշխատած մարդկանց հետ, խոսքը 1700–ից ավելի մարդկանց մասին է։
Արգելվել է նաև զվարճանքի և սպասարկման օբյեկտներ հաճախել, դա նշանակում է, որ մարդը չի կարող անգամ խանութ գնալ։