Մի շարք հասցեներում 7 ժամ գազ չի լինի
![Մի շարք հասցեներում 7 ժամ գազ չի լինի](/timthumb.php?src=disc/29-01-25/0b254dc72205263ae214cd5d2a1e0b49.jpg&w=780)
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սիվաշական ավան, 3-րդ մաս, Տավրոս, Տարոն 1, 2, 3, 4 թաղամասերի, Սարի թաղ թաղամասի, Բազում և Դարպաս բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: