Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս ՓաշոյանՈւժեղ Հայաստանը այսօր գնացել էր Սևան քաղաք. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր դաշտի առաջատարն այսօր «Ուժեղ Հայաստանն» է․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելԵկեղեցին հայերին համախմբող միակ կառույցն է. Սամվել ԿարապետյանԱլիևի հետ բանավեճը անիմաստ է, նրա խոսքերում ճշմարտություն փնտրելը՝ վտանգավոր․ Հրայր ԿամենդատյանՄոտ մի՛ արի, ես զզվում եմ քեզնից, իմ երեխուն եմ ուզում. զոհվածի մայրը՝ Փաշինյանին Պետք է վերականգնենք մեր պատվը որպես երկիր ու դա անելու է ուժեղ ղեկավարը. Նարեկ ԿարապետյանԵրեվանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներըՈւժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի. Նարեկ ԿարապետյանԻմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն․ Սամվել Կարապետյանը՝ Նազենի Հովհաննիսյանին Փաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր. Հրաչյա Ռոստոմյան Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը. Աշոտ ՖարսյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իվետա Տոնոյանի ասուլիսն` ուղիղՍևանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավը. լուսանկարներ Փոփոխության շրջագայությունը շարունակվում է ՈՒժեղ Սևանում. Նարեկ ԿարապետյանԹեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Էդմոն Մարուքյան Ուժեղ սևանցին ընտրում է «Ուժեղ Հայաստան»-ը. տեսանյութՔարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՓոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանըՈւղիղ եթեր․ Սևան Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը «ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանումԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա ՇուշանյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտՕքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարք Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց» Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանՔարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար «Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը ՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը (տեսանյութ) ԱՄՆ-ը և Իսրայելը դավաճանել են դիվանագիտությանը. Բելառուսում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Փոփոխությունների անխուսափելիություն. մաս առաջին. Վահե Հովhաննիսյան

Վահե Հովhաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Մեզ ամեն տեղից զգուշացնում են մեզ սպասող աղետների մասին՝ Բաքվից, Մոսկվայից, Անկարայից, Թեհրանից, Մինսկից, Վաշինգտոնից, Փարիզից... ամեն տեղից։ Ներսում մտահոգ գործիչները պարբերաբար պարպում են իրենց էմոցիաները, բայց իրավիճակը դրանից չի փոխվի։ Պետք է ճիշտ հասկանալ, թե ինչո՞ւ ենք այս վիճակում, ինչո՞ւ ենք հանգիստ ազգովի նախագաղթի հոգեվիճակով սպասում X օրվան։ Ու ամենակարևորը՝ ի՞նչ անել, որ չլինի աղետը։

Այսօրվա մեր պետական-ազգային ճգնաժամի հիմքում ընկած է 3 գործոն, որոնք պետք է արագ փոխել.
 
-       Կառավարման դեֆեկտը
-       Դիմադրության ինստիտուտների թերզարգացածությունը
-       Պարտության սոցիոլոգիան
 
Մաս 1. Կառավարման դեֆեկտը
 
Մեզ մոտ ծաղրածուն և թագավորը մեկտեղվել են, մեկ անձի մեջ են։ Եվ սա ծայրահեղ լուրջ մարտահրավեր է։ Թագավորական պալատներում սրանք սովորաբար տարբեր պերսոնաժներ են, բայց ժողովուրդների պատմության մեջ լինում են հազվադեպ շեղումներ՝ միշտ բերելով ծանր հետևանքների։

Ծաղրածուին վերապահված է ասել շատ բաներ, որոնք վտանգավոր են, երբեմն ճիշտ են, բայց նա դրանք միայն ասում է՝ առանց կիրարկման լծակի։

Թագավորը լսում է, լսեցնում է այլոց՝ ոչ իր շուրթերով ասվածը, բայց ունի լծակներ՝ սառը, ռացիոնալ լինելու՝ պետության շահից ելնելով։

Երբ ողբերգական համընկնում է տեղի ունենում, ծաղրածուն ասում է բազմաթիվ հիմարություններ, որոնց մարդիկ լուրջ չեն վերաբերվում, իսկ նույն անձի «թագավոր կեսը», ունենալով լծակներ, կյանքի է կոչում դրանք՝ աղետներ բերելով սեփական ժողովրդին գլխին։

Մեր պարագայում, որպես «թագավոր» նա աղետներ է բերում, որպես ծաղրածու՝ ապահովում է, որ ժողովուրդը անհոգ ու լավ տրամադրությամբ գնա դեպի աղետը։ Սա լուրջ խնդիր է, որ պետք է լուծենք։

Արդյոք վերջին հայտարարություններից հետո իշխող թիմում եղա՞վ ընդվզում՝ ոչ, պակասե՞ց «մեծարգո» ասողների թիվը՝ ոչ, հանրային էլիտան առաջարկե՞ց հստակ լուծումներ՝ ոչ, ձևավորվե՞ց տոտալ մերժման մթնոլորտ՝ ոչ, փողոցները լցվեցի՞ն վրդովված մարդկանցով՝ ոչ։ Սրա պատճառը պայքարի և դիմադրության հանրային ինստիտուտների թերի, տկար վիճակն է։

Հաջորդիվ՝ սրա մասին։