Մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող սոցիալական ծրագրի երկրորդ օրը
Այսօր առավոտից մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող սոցիալական ծրագրի երկրորդ օրը:
Երևանի հիմնադրման օրվան նվիրված սոցիալական ծրագիրն իրականացվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ: Այս տարի այն անց է կացվում «Երևան՝ սիրո քաղաք» խորագրի ներքո և նվիրված է մեր քաղաքի ծննդյան 2799-րդ տարեդարձին: