Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՏարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ
Հասարակություն

ԱՄՆ FDA-ը թույլատրել է ZYN նիկոտինային բարձիկների առևտրայնացումը որպես ծխախոտին պակաս վնասակար այլընտրանք

ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի գործակալությունը ուշադությամբ կհետևի երիտասարդների կողմից դրանց օգտագործմանը և ընկերության համապատասխանությունը շուկայավարման սահմանափակումներին 

ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչությունը թույլատրեց ZYN նիկոտինային բարձիկների շուկայավարումը ծխախոտային արտադրանքի նախաշուկայական դիմումի (PMTA)՝ իրականացված ծավալուն գիտական ուսումնասիրությունից հետո։ Սա առաջին դեպքն է, որ գործակալությունը լիազորել է նիկոտինային բարձիկ կոչվող արտադրանքը, ինչն իրենից ներկայացնում է նիկոտին պարունակող մանրաթելերից պատրաստված փոքրիկ պարկ՝ նախատեսված մարդու լնդերի և շրթունքի միջև տեղադրելու համար։  

FDA-ը որոշում է կայացրել, որ շուկայավարման թույլտվություն ստացող կոնկրետ ապրանքները համապատասխանում են հանրային առողջության չափանիշներին, որը օրենքով պահանջվում է 2009 թվականի Ընտանիքում ծխելու կանխարգելման և ծխելու դեմ պայքարի կարգավորմամբ: Այս չափանիշը հաշվի է առնում արտադրանքի ռիսկերն ու օգուտները ամբողջ բնակչության համար: 

Ի թիվս մի քանի հիմնական նկատառումների՝ գործակալության գնահատականը ցույց է տվել, որ սիգարետի ու անծուխ արտադրանքների (ինչպիսիք են խոնավ սնուսը) մեծ մասի համեմատ վնասակար բաղադրիչների էականորեն ավելի ցածր քանակության պատճառով, թույլատրված արտադրանքը պարունակում է քաղցկեղի և այլ լուրջ հիվանդությունների ավելի ցածր ռիսկ։ Դիմում ներկայացնելիս նաև ապացույցներ է ներկայացվել հետազոտությունից, որը ցույց է տալիս, որ չափահասների մի զգալի մասը, ովքեր օգտագործում են սիգարետ և/կամ անծուխ ծխախոտային արտադրանք, ամբողջությամբ անցել են նոր թույլատրված նիկոտինային բարձիկներին։ 

«Շուկայավարման թույլտվություններ ստանալու համար FDA-ը պետք է բավարար ապացույցներ ունենա, որ նոր արտադրանքի դեպքում բնակչության առողջության համար օգտակար հատկություններն ավելի շատ են, քան ռիսկերը», - ասում է, FDA-ի Ծխախոտային արտադրանքի կենտրոնի Գիտության գրասենյակի տնօրեն Մեթյու Ֆարելլին, բ.գ.թ.: «Տվյալ դեպքում տվյալները ցույց են տալիս, որ նիկոտինային բարձիկների այս արտադրանքը համապատասխանում է այդ նշագծին՝ օգուտ տալով չափահասներին, ովքեր օգտագործում են սիգարետ և/կամ անծուխ ծխախոտային արտադրանք և ամբողջությամբ անցնում են այդ ապրանքներին»։ 

Բացի այդ, FDA-ն պարզել է, որ դիմումը ցույց է տվել, որ այս նիկոտինային բարձիկները կարող են օգուտ տալ սիգարետ և/կամ այլ անծուխ արտադրատեսակներ օգտագործող չափահասներին, ինչը բավարար է արտադրանքի ռիսկերը գերազանցելու համար, ներառյալ՝ երիտասարդների կողմից դրանց օգտագործումը: Որպես իր գնահատման մաս՝ FDA-ը վերանայել է երիտասարդների կողմից արտադրանքի օգտագործման ռիսկի վերաբերյալ տվյալները և պարզել, որ երիտասարդների կողմից նիկոտինային բարձիկների օգտագործման մակարդակը շարունակում է ցածր մնալ՝ չնայած վերջին տարիներին աճող վաճառքներին: Օրինակ՝ 2024թ․ Ծխախոտի վերաբերյալ ազգային երիտասարդական հարցման տվյալներով ԱՄՆ միջին և ավագ դպրոցի աշակերտների 1.8%-ը հայտնել է, որ ներկայումս օգտագործում է նիկոտինային բարձիկներ: 

«Վճռական նշանակություն ունի, որ արտադրողն այս արտադրատեսակները պատասխանատու կերպով առևտրայնացնի՝ կանխելու երիտասարդների կողմից դրանց օգտագործումը», նշում է Սննդամթերքի և դեղորայքի վերահսոկղության վարչության ղեկավար, մ․գ․թ․ Բրայան Քինգը։ «Չնայած տվյալները ցույց են տալիս, որ երիտասարդների կողմից օգտագործման մակարդակը շարունակում է ցածր մնալ, FDA-ը շարունակում է շուկայի մշտադիտարկումն ու տրամադրված է դիմել գործնական քայլերի, եթե անհրաժեշտ լինի, հանրային առողջապահության բարեկեցության համար»։ 

FDA-ն ուշադիր հետևելու է այս ապրանքների շուկայավարմանը և օգտագործմանը: Երիտասարդների վրա այս ապրանքների գովազդի ազդեցությունը նվազեցնելու համար թույլտվությունները կիրառում են թվային, հեռուստատեսային և ռադիո ոլորտներում շուկայավարման խիստ սահմանափակումներ, ներառյալ միջոցներ՝ երաշխավորելու համար, որ գովազդն ուղղված է 21 տարեկան և ավելի չափահասներին և գովազդի միջոցով թիրախավորված լսարանին, որոնք վերահսկվում և չափվում են արտադրողի կողմից: Ընկերությունը նաև նշել է, որ իրենք մտադիր են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել երիտասարդների հասանելիությունը սահմանափակելու, երիտասարդության համար արտադրանքի գրավչությունը նվազեցնելու և երիտասարդների վրա արտադրանքի պիտակավորման և գովազդի ազդեցությանը սահմանափակելու համար։ 

Այսօրվա գործողությունները FDA-ի կողմից ձեռնարկվածներից ամենավերջինն են՝ համոզվելու, որ ԱՄՆ-ում վաճառվող բոլոր նոր ծխախոտային արտադրանքները ենթարկվել են գիտականորեն հիմնավորված ուսումնասիրության և գործակալության կողմից ստացել են շուկայավարման թույլտվություններ: Մինչ օրս FDA-ն հայտեր է ստացել մոտ 27 միլիոն ապրանքների համար և որոշումներ է կայացրել այդ դիմումներից ավելի քան 26 միլիոնի վերաբերյալ: Սա ներառում է բերանի միջոցով օգտագործվող զանազան համերով այլ ծխախոտային արտադրատեսակների թույլտվությունը, ներառյալ նիկոտինային անանուխները և մաստակները 2021 թվականին և անանուխի համով անծուխ ծխախոտը 2015 թվականին: ԱՄՆ-ում շուկայավարելու ու վաճառվելու օրինական իրավունք ունեցող ծխախոտային արտադրանքի ցուցակին ծանոթանալու համար այցելեք FDA-ի Ծխախոտի արտադրանքի որոնման տվյալների բազա