Կառավարության սոցիալական վարչության պետը 12 հազար դոլարը հանձնել է որպես փոխառություն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ Աստղիկ Միրզախանյանը, պարզվում է, թվով հինգ անշարժ գույք ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Միրզախանյանը հայտարարագրել է երկուական բնակարան ու ավտոտնակ, ինչպես նաև մեկ հողամաս: Նրան է պատկանում նաև «HYUNDAI GETZ 1.3GL» մակնիշի ավտոմեքենան:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 2 միլիոն 650 հազար դրամ և 6 հազար 500 ամերիկյան դոլար: Դրամական միջոցներ նա նույնպես ունեցել է. դրանք կազմել են 500 հազար դրամ, 1000 ԱՄՆ դոլար ու 5 հարյուր եվրո:
Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ունեցել է 3 միլիոն 865 հազար դրամ եկամուտ, որից 3 միլիոն 610 հազար դրամը աշխատավարձն է, իսկ մնացած գումարը տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոս:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում