Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանԻրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Փոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՃամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս ՓաշոյանՈւժեղ Հայաստանը այսօր գնացել էր Սևան քաղաք. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր դաշտի առաջատարն այսօր «Ուժեղ Հայաստանն» է․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելԵկեղեցին հայերին համախմբող միակ կառույցն է. Սամվել ԿարապետյանԱլիևի հետ բանավեճը անիմաստ է, նրա խոսքերում ճշմարտություն փնտրելը՝ վտանգավոր․ Հրայր ԿամենդատյանՄոտ մի՛ արի, ես զզվում եմ քեզնից, իմ երեխուն եմ ուզում. զոհվածի մայրը՝ Փաշինյանին Պետք է վերականգնենք մեր պատվը որպես երկիր ու դա անելու է ուժեղ ղեկավարը. Նարեկ ԿարապետյանԵրեվանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներըՈւժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի. Նարեկ ԿարապետյանԻմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն․ Սամվել Կարապետյանը՝ Նազենի Հովհաննիսյանին Փաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր. Հրաչյա Ռոստոմյան Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը. Աշոտ ՖարսյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իվետա Տոնոյանի ասուլիսն` ուղիղՍևանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավը. լուսանկարներ Փոփոխության շրջագայությունը շարունակվում է ՈՒժեղ Սևանում. Նարեկ ԿարապետյանԹեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Էդմոն Մարուքյան Ուժեղ սևանցին ընտրում է «Ուժեղ Հայաստան»-ը. տեսանյութՔարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՓոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանըՈւղիղ եթեր․ Սևան Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը «ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանումԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա ՇուշանյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտՕքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարք Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը

Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը (փոխանցվել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում)
 
16 հունվարի, 2025թ.
 
Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում և երկարատև ու իրական խաղաղություն են ուզում:
 
• Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թ. սեպտեմբերի 27-ից արդեն ավելի քան 470 օր գտնվում եմ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության մեկուսարանում: Այդ օրերից 340-ը ես անցկացրել եմ մենախցում, 23-ը՝ պատժախցում: Դատավարությունից առաջ ցանկանում եմ հետևյալ հայտարարությունը փոխանցել: Եթե դուք կարդում եք սա, նշանակում է, ես սպառել եմ այստեղ կատարվողի մասին ճշմարտությունը ձեզ հասցնելու բոլոր այլ միջոցները:
 
Հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իմ գործով դատական նիստը: Ինձ ասվել է, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:
Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը:
 
• Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված, ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին:
 
Միևնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:
 
Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:
 
Ես նորից եմ հայտարարում ու պնդում իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը:
 
Չնայած մեր անմեղությանը և գործի քաղաքական դրդապատճառներին՝ շատ հավանական է, որ մեղադրողները կանտեսեն իմ հայտարարությունը և կսկսեն դատավարությունը: Այս պարագայում ես խնդրում և պահանջում եմ ձեզնից աջակցել իմ հետևյալ պահանջներին՝
 
1. Ինձ ու իմ փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք պատրաստվել պաշտպանության:
Մասնավորապես, մեզ ժամանակ և հնարավորություն տալ ուշադիր ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով:
 
2. Վերացնել թույլ տրված խախտումներն ու կեղծիքները: Մասնավորապես, ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննությունների արձանագրությունները, որոնք երբեք չեն անցկացվել, քանի որ ես ոչ մի ցուցմունք չեմ տվել իմ ձերբակալման օրվանից ի վեր:
 
3. Իմ և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ դատավարությունն անցկացնել հրապարակային: Ես պնդում եմ, որ լինի առավելագույնս բաց դատաքննություն՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
 
4. Միավորել իմ գործը մյուս մեղադրյալների գործերի հետ: Իմ՝ 422 հատորանոց գործի ավելի քան 400 հատորները ընդհանուր գործի էպիզոդներ են: Դրանից միայն 6-ն է վերաբերում իմ նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքներին: Իմ գործի առանձնացումը արհեստական և անհիմն որոշում է:
 
Ո՛չ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ են խախտում:
 
Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ, կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին:
 
Ես խոստանում եմ անել ամեն հնարավորը, որ դա տեղի ունենա իմ կենդանության օրոք: Ինչպես ասել է մեծն Մահաթմա Գանդին, աշխարհն ինքնաոչնչացումից փրկելու միակ ճանապարհը առանց բռնության, ճշմարտության և սիրո սկզբունքներով ապրելն է: Մենք կարող ենք հասնել իրական խաղաղության բոլոր մարդկանց նկատմամբ կարեկցանքի միջոցով՝ անկախ նրանց մաշկի գույնից, ազգությունից կամ դավանանքից:
 
Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Բոլորին սիրում եմ և երախտապարտ եմ ՝ իմ նկատմամբ բարի վերաբերմունքի համար:
 
Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է:
 
Ռուբեն Վարդանյան