Դատարանը մերժել է Wildberries-ի հիմնադրի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը մերժել է Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկի հայցը՝ կապված ընկերության ակտիվների հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Դատարանը պարզել է, որ Բակալչուկի կինը՝ Տատյանա Քիմը, հանդիսանում է Wildberries ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի 99%-ի սեփականատերը։
2024 թվականի հոկտեմբերին Քիմի ամուսինը դատարանից պահանջեց անվավեր ճանաչել ընկերության ակտիվները միավորված RVB ընկերությանը փոխանցելու գործարքը։ Ըստ Բակալչուկի՝ դա վնաս կհասցնի Wildberries ՍՊԸ-ին և իրեն։
«Ոչ մի ապացույց չկա, որ այդ գործարքները նպատակ են ունեցել վնաս պատճառել «Վայլդբերիս» ՍՊԸ-ին և հայցվորին»,- նշված է դատական փաստաթղթում։
Ի վերջո, դատարանը գործարքները անվավեր ճանաչելու հիմքեր չի գտել։