Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք Չալաբյան«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա Ղահրամանյան
Ֆոտո

Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico

ԱՄՆ պաշտպանության նախարարի փոփոխությունն այս ամիս կարող է անդրադառնալ արեւմտյան երկրների՝ Ուկրաինա զենքի մատակարարումը համակարգող խմբի աշխատանքի վրա։ Այս մասին գրել է Politico թերթը։

Ինչպես նշել է պարբերականը, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Գերմանիայում է դաշնակիցների հետ իր վերջին հանդիպմանը՝ Կիեւին օգնություն տրամադրելու նպատակով։ «Հաջորդ անգամ, երբ խումբը հավաքվի, ամեն ինչ լրիվ այլ տեսք կունենա, եթե ընդհանրապես հավաքվի»,- գրել է թերթը։

«Երբ այս ամիս Օսթինը հեռանա Պենտագոնից, խումբը կկորցնի իր ամենամեծ ոգեւորողին եւ հիմնադրին, եւ ոչ մի այլ երկիր չի առաջարկել ստանձնել գլխավոր դերը»,- նշվել է հրապարակման մեջ: «Սա հատկապես անհանգիստ ժամանակաշրջան է, քանի որ [նորընտիր նախագահ Դոնալդ] Թրամփի վարչակազմը թերահավատություն է հայտնում Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ, իսկ եվրոպական ծայրահեղ աջակողմյան նոր կառավարությունները ավելի քիչ հետաքրքրություն են ցուցաբերում Կիեւ ավելի շատ զենք ուղարկելու հարցում»,- ասել է Politico-ն:

«Խմբի լուծարումը կարող է հարված լինել Ուկրաինային, որը կորցնում է դիրքերը Ռուսաստանի հետ պայքարում եւ նոր զինվորներ հավաքագրելու եւ պատրաստելու հարցում»,- նշվել է հոդվածում: Միեւնույն ժամանակ, թերթը, վկայակոչելով ՆԱՏՕ ներկայացուցիչներին, գրել է, որ խումբը կկարողանա գործել առանց Օսթինի, «թեեւ մի փոքր այլ ձեւով»։ Ինչպես գրել է պարբերականը, «Մեծ Բրիտանիան, որը հյուրընկալել է դաշնակիցների առաջին հանդիպումները, եւ Գերմանիան՝ որպես Ուկրաինա [զենքի] հիմնական մատակարար, գլխավորում են պոտենցիալ առաջնորդների ցուցակը»։

Սակայն Հյուսիսատլանտյան դաշինքում պարբերականի աղբյուրները նշել են, որ «եվրոպացի պաշտոնյաները, նախքան որեւէ քայլ ձեռնարկելը, ցանկանում են տեսնել, թե Պենտագոնի նոր ղեկավարը ինչ տեղ կզբաղեցնի այս խմբում»։

Հունվարի 9-ին Գերմանիայի Ռամշթեյն ավիաբազայում կկայանա Ուկրաինա սպառազինությունների մատակարարումը համակարգող արեւմտյան երկրների խմբի 25-րդ նիստը։ Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել էր, որ արեւմտյան երկրները Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր պարտավորվել են Կիեւին տրամադրել 126 մլրդ դոլարի ռազմական օգնություն։