Ֆինանսաբանկային համակարգին հրահանգել են խուճապի չմատնվել
Ադրբեջանի նախագահի սպառնալիքները, թե Հայաստանը «ֆաշիստական» երկիր է, և կամ ՀՀ իշխանությունը արմատախիլ կանի դա, կամ իրենք, լուրջ խուճապ է առաջացրել հայաստանյան որոշ շրջանակներում, հատկապես, ֆինանսաբանկային համակարգում։ Որպես ամենազգայուն համակարգ բանկերը հրահանգ են ստացել ԿԲ-ից կտրուկ շարժումներ չանել, դրամի փոխարժեքի տատանումներ չլինեն։ Պատերազմի փաստացի հայտարարությունը բանկային համակարգը փորձում է փախչել դեպի կայուն արժույթներ։
Եվ այս պայմաններում հրահանգվել է կտրուկ շարժում չանել, եթե անգամ ինչ-որ բան պահանջվի, ԿԲ-ն լիկվիդայնություն կապահովի։ Փոխանակման կետերում, բանկերում փոխանակման նույնստաբիլ կուրսն է ներկայացված։
Ամեն դեպքում ֆինանսաբանկային համակարգը արտակարգ իրավիճակում է, ամեն ինչ պիտի անեն, որ խուճապի հետքեր չլինեն։ Իսկ մյուս համակարգերը դեռ տաք են։ Ժողովուրդն էլ, ասես, ընդհանրապես մտահոգված չէ Ալիևի հայտարարություններով։ Չի հավատա, մինչև անօդաչուն իր տան գխին չտեսնի։
Անի Ծատուրյան