Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է․ ՌԴ նախկին նախագահ
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառել, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի ղեկավարի կոշտ հայտարարություններից հետո կհիշի ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության մասին։
«Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, կամ այլ տարբերակ՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ նշանադրվելու մտադրությունը։ Կարելի է ուղիղ կապվել ԵՄ հետ, այնտեղ սիրում են օգնել դրախտի թեկնածուներին փողով ու զենքով: Եվրամիությունը հիանալի ուկրաինական պատմություն ունի իր հետևում»,- ասել է ՌԴ նախկին նախագահը «РИА Новости»-ին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանն անվանել էր Հարավային Կովկասի համար սպառնալիքի աղբյուր և հայտարարել, որ «Հայկական անկախ պետությունը, ըստ էության, ֆաշիստական պետություն է», և քանի որ Ադրբեջանը հարևան է «ֆաշիստական պետությանը», և որ ֆաշիզմի վտանգը չի վերացել «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»։