Լևոն Արոնյանի հարսանիքը. Բացառիկ կադրեր
Նախագահ Սերժ Սարգսյանի քավորությամբ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու ֆիլիպինուհի Արիանա Կաոլին իրար հավերժ սեր խոստացան Սաղմոսավանքում: Ավանդականի ու ժամանակակից էլեմենտների օգտագործմամբ հարսանեկան արարողություն կազմակերպելու համար հայկական շախմատի առաջատարը մոտ 120 հազար դոլար է ծախսել: Խաչեղբայրը Լևոնի մտերիմ ընկերն է՝ Հրանտը, ով նաև շախմատիստի մենեջերն է: Հրավիրված է շուրջ 370 հյուր, զույգն իրենց օրը նշում է մտերիմ ընկերների ու բարեկամների հետ, հրավիրյալների թվում են նաև արտերկրից ժամանած հյուրեր: Հարսանեկան միջոցառումը տեղի է ունենալու «Ռեդիսոն Բլյու» ռեստորանային համալիրում: