ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը
ՌԴ Անվտանգության դաշնայկին ծառայությունը չեզոքացրել է Մոսկվայի ոստիկանական բաժանմունքներից մեկում պայթյուն նախապատրաստած ահաբեկիչներին։
Ինչպես հայտնում է «Известия»-ն, Կենտրոնական Ասիայից ներգաղթյալները տվյալներ են հավաքել ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային բաժանմունքի մասին, մեքենա են ձեռք բերել, որի մեջ տեղադրել են պրոպանի բալոններ և սկսել ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստել։ Ձերնբակալվելիս նրանք զինված դիմադրություն են ցույց տվել և պատասխան կրակով ոչնչացվել։
Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչություն նախապատրաստելու և ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու հոդվածներով։