Քարտաշյանը երկու ավտոմեքենա ու մոտ 30 հազար եվրո փոխառություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ստեփան Քարտաշյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Ըստ որի՝ նա բավական շատ փոխառություններ ունի հանձնած:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա փոխառություններ է հանձնել 8 տարբեր սուբյեկտի՝ եվրոյով ու ԱՄՆ դոլարով, որոնք ընդհանուր կազմել են 3 հազար ամերիկյան դոլար ու 27 հազար եվրո:
Նրան են պատկանում նաև «SKODA FABIA 1.4» և «MERCEDES–BENZ E 250CGI» մակնիշի ավտոմեքենաները: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 412 հազար դրամ ու 300 եվրո, իսկ եկամուտները՝ 3 միլիոն 326 հազար դրամ, որից 2 միլիոն 859 հազար ու 168 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ մնացածը՝ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոս:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում