Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին

Առաջիկա 2025թ.-ին մեր հարյուր հազարավոր համաքաղաքացիներ օրենքով սահմանված կարգով, իրենց եկամուտների մասով դառնում են պարտադիր հայտարարատուներ, որի հետ կապված ստորև մենք ներկայացնում ենք մեր մոտեցումները: Մինչև այս մանրամասներին անդրադառնալը պետք է ասել, որ ակնհայտ է, որ այդ հայտարարագրման գործընթացին մենք գնալու ենք բավականին անպատրաստ: Այն ունի և՛ տեխնիկական խնդիր, և՛ սոցիալական կոնտեքստ: Այսինքն խնդիրը կայանում է նրանում, որ շատերը էլեկտրոնային հաղորդակցման միջոցներին չեն տիրապետելու, սա մեկ: Եվ երկրորդ, դա առաջացնելու է որոշակի կոնկրետ ծառայություններից օգտվելու պահանջ, և դա բերելու է նաև լրացուցիչ ֆինանսական ծախսերի: Այս ամենով հանդերձ բնականաբար կա նաև իրազեկվածության կամ մեթոդական աջակցության խնդիր, թե որն է կոչվում եկամուտ: Կարծում եմ հազարավոր մարդիկ ունենալու են խիստ դժվարություններ: Դրա մասին է վկայում նաև այն, որ տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք հայտարարատու էին արդեն 2024թ.-ին ըստ էության մինչ օրս չեն ներկայացրել իրենց հայտարարգրերը, և դրա հետևանքով առաջանալու են լրացուցիչ տուգանքներ:

Հասկանալի է, որ տարբեր փուլերում տարբեր երկրներ անցել են ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման ռեժիմի, սակայն դա իրականացվել է բավականին երկար ժամանակահատվածում նախապատրաստվելու դեպքում: Պետական մակարդակով մեր բնակչությանը հասու չէ նաև, թե ինչը պետք է հայտարարագրվի, օրինակ եթե դրանք եկամուտներն են, ապա, թե որոնք են համարվում եկամուտներ: Փաստորեն այս հայտարարագրման գործընթացը վերաբերվելու է առնվազն 700,000 վարձու աշխատողներին և 100,000 հարկ վճարողներին: Այսպես ՀՀ-ում 2023-2025թթ.-ի ընթացքում ներդրվող ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակներում ՝ բացառապես ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները (բացառությամբ անչափահասների) պարտավոր են հայտարարագրել իրենց կողմից ստացված բոլոր եկամուտները ներկայացնելով հայտարարագիր:

Համաձայն ՊԵԿ-ի պաշտոնական կայքում զետեղված հայտարարագրման ուղեցույցի հայտարարագիր ներկայացվում է նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձը տվյալ տարում որևէ եկամուտ չի ստացել։

Բացի եկամուտների հայտարարագրումից, հայտարարագրի ներկայացումը հնարավորություն է տալու ֆիզիկական անձանց որոշակի դեպքերում ստանալ սոցիալական կրեդիտներ (հարկի վերադարձ) կրթության և առողջության ապահովագրության գծով կատարված ծախսերի (սոցիալական ծախսերի) մասով: Ֆիզիկական անձի կողմից հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով և ինքնուրույն լրացվում ֆիզիկական անձի կողմից:

Եկամուտ է համարվում ՝

→ Աշխատավարձը:

→ Քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ծառայության մատուցումից կամ աշխատանքի կատարումից ստացվող եկամուտը:

→ Ռոյալթին:

→ Շահաբաժինը:

→ Տոկոսը:

→ Վարձակալական վճարը:

ՈՎՔԵՐ ԵՎ ԵՐԲ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ) ԵՎ ՎՃԱՐԵՆ ՀԱՐԿԸ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ

Հայտարարագրեր կարող են ներկայացվել նաև պարզեցված հաշվարկով: Այս դեպքում ֆիզիկական անձը (անչափահաս ֆիզիկական անձի դեպքում ՝ ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն) հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացնում, եթե ՀՀ անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալը ազատված է եկամտային հարկի հաշվարկման (վճարման) պարտավորությունից և այն ֆիզիկական անձին վճարում է՝

→ աշխատավարձ,

→ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց եկամուտներ:

Ներկայացման ժամկետներ

Ֆիզիկական անձը պարզեցված հաշվարկը հարկային մարմին է ներկայացնում մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվա հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

ՀԱՇՎԱՐԿ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ)

1. Ֆիզիկական անձն եկամտային հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին է ներկայացնում, եթե .

→ Վճարվել են այլ եկամուտներ, որոնք չեն ներառվում (չեն լրացվում) պարզեցված հաշվարկում.

→ Ֆիզիկական անձին եկամուտ վճարող հարկային գործակալը օրենսդրությանը համապատասխան ազատված է հարկի հաշվարկման (պահման), պետական բյուջե վճարման պարտավորությունից: Նշվածը վերաբերում է այն դեպքերին, երբ՝
 ֆիզիկական անձին վճարվող եկամուտը՝ մրցույթում ստացվող իրային մրցանակ է:
 ֆիզիկական անձին վճարվում է կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտ:

→ ֆիզիկական անձը եկամուտը ստացել է հարկային գործակալ չհանդիսացող անձի կողմից։

ԺԱՄԿԵՏՆԵՐ

Ֆիզիկական անձը հաշվարկ (հայտարարագիրը) հարկային մարմին է ներկայացնում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ , ընդ որում 2024 թվականի հաշվետու տարվա համար, եթե՝
 2024թ.-ի ընթացքում համարվել է վարձու աշխատող.

2024թ.-ի ընթացքում ստացել է քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ.

 2024թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոն.

 2024թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է 2023թ.-ի արդյունքներով 1.0 մլրդ. դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ).

 2024թ.ի ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել է իրավաբանական անձի իրական շահառու.
 2024 թվականի ընթացքում ստացել է 20 մլն.դրամի չափով կամ ավելի փոխառություն./չի վերաբերվում բանկային վարկերին/

 2023թ.ի համար հանդիսացել է հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնող:

2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար՝ բոլոր ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները:

Չներկայացնելու դեպքում առաջացող հետևանքները

Այսպես պարզեցված պաշվարկը հարկային մարմին սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ 10.000 դրամից մինչև 20.000. դրամի չափով:

Հաշվարկը (Հայտարարագիրի) դեպքում կիրառվում է նախազգուշացում, որի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում`

→ 50.000 դրամի չափով, եթե ֆիզիկական անձը՝
 հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է դրան նախորդող տարվա արդյունքներով 1 մլրդ. դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ).

 «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով հանդիսացել է իրական շահառու.
 հաշվետու տարվա ընթացքում ստացել է 20 մլն. դրամի չափով կամ ավելի փոխառություն.

→ 5000 դրամ ՝ այլ ֆիզիկական անձանց համար, եթե ֆիզիկական անձը ներառված է վերը նշված կետերով սահմանված մեկից ավելի դեպքերում, ապա նրա նկատմամբ կիրառվում է այդ դեպքերի համար նախատեսված առավելագույն չափի տուգանքի մեծությունը: Եթե տուգանքների նշանակումից հետո` 30 օրվա ընթացքում ֆիզիկական անձը չի ներկայացնում հաշվարկը (հայտարարագիրը), ապա այդ անձի նկատմամբ նշանակած տուգանքը կրկնապատկվում է:

Եկամտային հարկի ինքնուրույն հաշվարկման (վճարման) պարտավորություն կրող անձի կողմից եկամտային հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետնանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկում է տույժ` 0.04%-ի չափով: Տույժը հաշվարկվում է ժամանակին չմուծված հարկի գումարի նկատմամբ` հարկի վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի՝ բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար: Միաժամանակ, չկատարված եկամտային հարկի պարտավորության չափը , ներառյալ` տույժերը) 1,5 մլն. դրամ կամ ավելի կազմելու դեպքում, հարկային մարմնի կողմից, օրենսգրքով սահմանված կարգով, հարկ վճարողի գույքի վրա կարող է կիրառվել արգելանք:

Այսպիսով, եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը բնակչության տարբեր շերտերի և տասնյակ հազարավոր, հատկապես մարզերում բնակվող մեր համաքաղաքացիների մոտ առաջացնելու է ընդհանուր, ֆինանսական, տեխնիկական և այլ բնույթի ամենատարբեր դժվարություններ: Այսպես միայն էլեկտրոնային ստորագրության համար գրանցվելը և դրա կիրառությունը, հատկապես բարձր տարիք ունեցող մեր հայրենակիցների համար լուրջ դժվարություն կարող է առաջացնել: