Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի
Տնտեսություն

Կոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում

Կոնվերս Բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) հայտարարում են համագործակցության մասին, որն ուղղված է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացմանը: Համագործակցության շրջանակում IFC-ն Կոնվերս Բանկին կտրամադրի երաշխիք՝ 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկային պորտֆելի վերադարձելիության ռիսկը 50%-ով չեզոքացնելու համար:

Կոնվերս Բանկն առաջին ֆինանսական կառույցներից մեկն է Հայաստանում, ում հետ IFC-ին համագործակցում է ՀՀ-ում ֆինանսական այս գործիքը ներդնելու հարցում:

Փոքր և միջին ձեռնարկությունները տնտեսական աճի, նորարարության և զբաղվածության հիմնական շարժիչ ուժերն են Հայաստանում և ապահովում են աշխատատեղերի գերակշռող մասը: Սակայն նրանք բախվում են 1.1 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորման պակասի հետ, այդ թվում պայմանավորված այնպիսի մարտահրավերներով, ինչպիսիք են գրավի և ֆինանսական սահմանափակ հնարավորությունները:

«Մենք մեկնարկում ենք համագործակցություն Կոնվերս Բանկի հետ՝ լրացնելու համար Հայաստանի փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման պակասը։ Այս համագործակցությունը հանդիսանում է ռիսկերի փոխհատուցման` IFC-ի առաջին գործիքներից մեկը երկրում: Այն նպատակ ունի աջակցել այդ բիզնեսներին, այդ թվում՝ կանանց կողմից կառավարվող ձեռնարկություններին և գյուղատնտեսության ոլորտին՝ խթանելով կայուն աճն և նորարարությունը», – նշել է Մարսելո Կաստեժանոսը՝ Եվրոպայում IFC-ի ֆինանսական հաստատությունների խմբի տարածաշրջանային գլխավոր մենեջերը։

IFC-ի երաշխիքով ապահովված պորտֆելի 75%-ը ուղղվելու է վարկառուների թիրախային խմբերի ֆինանսավորմանը, ինչպիսիք են կանանց կողմից տնօրինվող ձեռնարկությունները, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտներում կամ գյուղական համայնքներում գործող ՓՄՁ-ները, ինչպես նաև էներգաարդյունավետ ծրագրերի իրականացումը:

Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն իր խոսքում նշեց. «Ուրախ ենք հայտնել այս նորարարական ծրագրի շրջանակում IFC-ի հետ մեր համագործակցության մեկնարկի մասին: Սա կարևոր քայլ է՝ ուղղված Հայաստանի փոքր և միջին բիզնեսի համար ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնմանը՝ նպաստելով վերջիններիս կայուն զարգացմանը և աճին: Այս համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք ընդլայնել մեր վարկավորման ծավալները հատկապես տնտեսության թերսպասարկվող խմբերում ընդգրկված ՓՄՁ-ներին, միևնույն ժամանակ նվազեցնելով մեր ՓՄՁ պորտֆելի վարկային ռիսկերը»:

Կոնվերս Բանկի մասին

Կոնվերս Բանկը հանդիսանում է դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ, որի հիմնական գործունեությունն ուղղված է մանրածախ բիզնեսի և ՓՄՁ-ների ֆինանսավորմանը: Բանկը մատուցում է մանրածախ, կորպորատիվ ու ներդրումային ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ թե ֆիզիկական անձանց, թե բիզնեսին իր ընդարձակ ցանցի միջոցով, որը ներառում է Բանկի 34 մասնաճյուղերը մոբայլ և առցանց բանկային ծրագրերի հետ միասին: 

IFC-ի մասին հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք այցելել www.ifc.org