Օրբանը Պուտինին առաջարկել է օգնել կարգավորել ռուս-ուկրաինական ճգնաժամը՝ հաշվի առնելով իր շփումներն արևմտյան առաջնորդների հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ՝ քննարկելով Ուկրաինան և տնտեսական համագործակցությունը, հայտնել են Կրեմլից։
Հունգարիայի վարչապետը ցանկություն է հայտնել նպաստել ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական լուծման ուղիների համատեղ որոնմանը, այդ թվում՝ հաշվի առնելով իր շփումները մի շարք արևմտյան առաջնորդների հետ, նշվում է հաղորդագրությունում։
Պուտինը ուրվագծել է իրավիճակի զարգացման իր գնահատականը և Կիևի քաղաքական գիծը, որը բացառում է խաղաղ կարգավորման հնարավորությունը։ Զրույցը կայացել է Օրբանի նախաձեռնությամբ։