ԱՄՆ գործող և ընտրված վարչակազմերն արհամարհական վերաբերմունք ունեն Փաշինյանի նկատմամբ․ «Հայաքվե»
Թեև Թրամփի վարչակազմում մի շարք հայամետ ազդեցիկ գործիչներ կան, նրանք ավելի շատ պատրաստ են աջակցելու հայությանը և Հայաստանին, բայց ոչ Հայաստանի ներկայիս պարտվողական և ապաշնորհ վարչակարգին։
Այս պայմաններում մեր խնդիրը պետք է լինի մի կողմից թույլ չտալը, որ Փաշինյանը և Բաքվի նրա գործընկեր Ալիևն օգտվեն իրավիճակից և Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսեն, մյուս կողմից` հետևողականորեն պետք է ավելացնել ներքին ճնշումը՝ Փաշինյանի` արդեն իսկ երերող, ներքին ճաքեր տվող վարչախմբից ազատվելու համար։
Կլինի դա նրան անվստահություն հայտնելու, թե արտահերթ կամ հերթական ընտրությունների միջոցով, ազգային ուժերը պետք է համախմբեն իրենց կարողությունները և պատրաստ լինեն ցանկացած տարբերակի, որի արդյունքում մենք կազատվենք ազգային խարան դարձած այս իշխանությունից։