Թուրքիան վերաշարադրում է մարդկության պատմությունը․ Էրդողան
Իր խաղաղ և ակտիվ քաղաքականությամբ, փոխելով համաշխարհային իրադարձությունների ընթացքը, Թուրքիան ձևավորում է պատմությունը և վերաշարադրում ինչպես իր, այնպես էլ մարդկության պատմությունը։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Այսօր մենք ավելի ուժեղ ենք, քան երեկ, իսկ վաղը կհասնենք ավելի մեծ բարձունքների։ Չնայած անհեռատես [մարդիկ] փորձում են մեր ժողովրդին պահել ծանծաղուտում, մենք շարունակելու ենք հույս սերմանել»,- նշել է Էրդողանը: