Թրամփը մտադիր է չեղարկել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է չեղարկել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը, ասել է nbcnews.com-ը:
Ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու նորմը սահմանվել է Սահմանադրության 14-րդ փոփոխությամբ։ Այն ենթադրում է քաղաքացիության շնորհում ԱՄՆ տարածքում ծնված երեխային, որի ծնողները կարող են ԱՄՆ-ում գտնվելու օրինական փաստաթղթեր չունենալ: Նորմը փոխելու համար անհրաժեշտ է նահանգների 3/4-ի համաձայնությունը:
«Մենք պետք է դադարեցնենք դա: Հնարավոր է՝ ստիպված լինենք դիմել ժողովրդին, բայց մենք պետք է դադարեցնենք դա: Մենք միակ երկիրն ենք, որն անում է դա: Եթե որևէ մեկը ոտք է դնում մեր հողի վրա, ասում ենք. «Շնորհավորում ենք, դուք այժմ ԱՄՆ քաղաքացի եք»: Մենք կդադարեցնենք դա, քանի որ դա հիմարություն է», - ասել է նորընտիր նախագահը NBC-ին տված հարցազրույցում: