Ժեստեր, որոնք մատնում են կնոջ զգացմունքները
Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք օժտված են այնպիսի ժեստերով, որոնք ուղղակի կարող են մատնել նրանց զգացմունքների մասին: Գոյություն ունի կնոջ մատնության նշաններ, որոնց ուշադիր հետևելու դեպքում տղամարդը կարող է կռահել, թե ինչ է զգում կինը:
Ամենից էական մատնիչ ժեստը կնոջ հայացքն է: Դու այնքան հմայված ես նրանով, որ ուղղակի չես կարողանում կտրվել: Իսկ, երբ ձեր հայացքները հանդիպում են, ակամա ուղղում ես մեջքդ` փորձելով առավել գրավիչ և կատարյալ դարձնել կազմվածքդ:
Երբ կինը նրա հետ խոսելիս փորձում է անընդհատ դիպչել տղամարդուն, դա խոսում է նրան մոտ լինելու ցանկության մասին:
Երբ կինը ծիծաղում է տղամարդու յուրաքանչյուր կատակի վրա, դա նշանակում է, որ նա շատ լավ և ուրախ է իրեն զգում նրա կողքին, հաճելի է լսել նրան: