Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը
Ազգային ժողովը առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց և ընդունեց դեկտեմբերի 3-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը, այդ թվում՝ համաձայնագրերը:
Խորհրդարանը 66 կողմ ձայնով հաստատեց 2025 թ. ՀՀ պետական բյուջեն:
Նախագծի համաձայն՝ փոփոխվել են եկամուտները, ծախսերը, դեֆիցիտը: Վերանայված նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրլն 891 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5,1%: Նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ, համապատասխանաբար, 158 մլրդ դրամով և 0,5 տոկոսային կետով: Այս նախագծին խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց:
Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ին մեկնարկած նիստի օրակարգը սպառվեց:
Ժամը 16:30-ին կլինի Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան: