ՊԵԿ–ի նոր աշխատակիցը հայտարարագրել է 2 բնակարան ու առանձնատուն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 21–րդ (Վանաձորի) բաժնի պետ Արամ Համբարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Համբարյանի սեփականությունն են համարվում երկու բնակարանը և մեկ առանձնատունը: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ հայտարարագրել է 7 միլիոն դրամ և 4 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Իսկ տարեսկզբից մինչև հուլիսի 1–ն ընկած ժամանակահատվածում ունեցել է 1 միլիոն 302 հազար դրամ եկամուտ, որ ստացվել է աշխատավարձից:
Համբարյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա մինչ այս պաշտոնում նշանակվելը աշխատել է ՕՀ վարչության բաժնի 21–րդ բաժնում որպես օպերլիազոր: Մինչ այդ էլ՝ Դատական դեպարտամենտ ՊԿՀ–ում նյութատեխնիկական ապահովման վարչության գնումների համակարգման բաժնի մասնագետ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում